21:09:38 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Համաշխարհային բանկը Կիևին կտրամադրի մոտ 1,37 միլիարդ դոլար` դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում

    23:35 8 Նոյեմբեր 2024

    Կիևը Համաշխարհային բանկից (ՀԲ) կստանա մոտ 1,37 միլիարդ դոլար՝ Ուկրաինայում պետական ծախսերին աջակցելու և կայուն պետական կառավարման ապահովման ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը։

    Միջոցների տրամադրման մասին համաձայնագիրը ստորագրել են Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն և ՀԲ Արևելյան Եվրոպայի հարցերով տարածաշրջանային տնօրեն Բոբ Սոմը։

    «Դրամաշնորհային համաձայնագիրը նախատեսում է Ուկրաինա ներգրավել 1,35 միլիարդ դոլարի չափով տրանշ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, 10,8 միլիոն եվրո միջոցներ դոնորների հավատարմագրային հիմնադրամից՝ Ուկրաինայի համար տնտեսական վերականգնման զարգացման քաղաքականության երկրորդ ծրագրի համաֆինանսավորման համար»,- ասվում է ֆինանսների նախարարության կայքում։

     

    Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր Համաշխարհային բանկի կողմից 750 մլն դոլարի չափով օգնության նոր փաթեթի տրամադրման մասին։ Շմիգալը հավելել է, որ ծրագրի ընդհանուր նախատեսված գումարը գերազանցում է 1 մլրդ դոլարը և նախատեսված է մինչև 2027 թվականը։ Սակայն վարչապետը չի չհստակեցրել՝ այդ միջոցները կտրամադրվեն վարկի տեսքով, թե անհատույց։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս