18:43:57 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար

    16:38 15 Հունիս 2024

    ԱՄՆ-ը 1,5 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային հումանիտար և էներգետիկ նախագծերի համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։

    Նշվում է, որ միջոցների մեծ մասը՝ 500 միլիոն դոլարը, արդեն հայտարարված ֆինանսավորման 324 միլիոն դոլարի հետ միասին, կուղղվի Ուկրաինայում արտակարգ էներգետիկ կարիքների բավարարմանը, մասնավորապես ՝ վնասված ենթակառուցվածքների վերանորոգմանը:

    Ավելի քան 379 միլիոն դոլար կուղղվի փախստականների, ներքին տեղահանվածների և հակամարտությունից տուժած համայնքների համար մարդասիրական օգնությանը՝ սննդից մինչև ջրամատակարարման, սանիտարական և հիգիենայի ծառայություններ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս