07:13:30 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

    13:10 30 Սեպտեմբեր 2023

    Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում տիրող մարդասիրական իրավիճակի կապակցությամբ:

    «Միացյալ Թագավորությունը հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին կենսական նշանակության ֆինանսավորում հատկացնելու մասին, որն անհրաժեշտ դեղորայք, բժշկական օգնություն և այլ աջակցություն տրամադրելու Լեռնային Ղարաբաղում և ամբողջ տարածաշրջանում բնակչության խոցելի խմբերին:

    1 միլիոն ֆունտ ստեռլինգ ֆինանսավորումը ԿԽՄԿ-ին կնպաստի նաև վիրավորներին տեղափոխելու և տեղահանված անձանց ընտանիքներին կապի պահպանման հարցում օգնելու գործում»,- նշված է Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարության մեջ:

    Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին նշել է, որ այդ ֆինանսական փաթեթը կօգնի պաշտպանել տեղահանված ընտանիքները և կենսական օգնություն կցուցաբերի բնակչության առավել խոցելի խավերին:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս