22:39:37 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 10.9 տոկոսով. Գնաճը կազմել է 8, տոկոս

    15:10 27 Մարտ 2023

    Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա առաջին 2 ամսվա մակրոտնտեսական տվյալները:

    Ըստ այդմ, հունվար-փետրվարին արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 10.9 տոկոս աճ: Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում աճը կազմել է 77.7 տոկոս, արտահանումն աճել է 96.4, իսկ ներմուծումը՝ 67.4 տոկոսով:

    Ծառայությունների ծավալն աճել է 23.5, շինարարությունը՝ 13.2, առևտրի շրջանառությունը՝ 18, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 1 տոկոսով:

    Անկում է գրանցել էլեկտրաէներգիայի արտադրությունը`0.2 տոկոսով, սպառողական գնաճը կազմել է 8.1, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 0.8 տոկոս:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս