- ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
- Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
- Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյանը Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը (լուսանկարներ)
- Պուտինը կոչ է արել ակտիվորեն զարգացնել «Պատրաստված է ԱՊՀ-ում» ապրանքանիշը և մեծացնել համագործակցությունը տարածաշրջանում
- Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է, որ ցանկանում է քննարկել Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը
- VIDEO. Պուտինը Փաշինյանին հրավիրել է քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները
- Վայոց ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
- Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին. Սեբաստիան Մոլինեուսը՝ Տիգրան Խաչատրյանին
- Բաքվի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին համապատասխան․ ՇՄՆ
- Օգոստոսին Երեւանում Արբիտրաժային կենտրոն կբացվի. Գրիգոր Մինասյանն ու Անդրեա Վիկտորինը այցելել են շինհրապարակ
Հայաստանում յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով
13:23 27 Մարտ 2023Բացի սննդի բավարար քանակությունից, կառուցվածքից և ճիշտ սննդակարգից կարևոր նշանակություն ունի նաև սննդի անվտանգությունը: Համաձայն միջազգային տվյալների` շուրջ 600 միլիոն մարդ (աշխարհում 10 մարդուց գրեթե 1-ը) հիվանդանում է աղտոտված սնունդ ուտելու հետևանքով, և 420.000-ը մահանում են ամեն տարի, ինչը հանգեցնում է առողջ կյանքի 33 միլիոն տարիների կորստի. տվյալները ներկայացրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Հաշվի առնելով վերջին շրջանում հանրային ուշադրությունը սննդի և, հատկապես, կաթնամթերքի որակի նկատմամբ՝ «Հերացի» վերլուծականը ամփոփել է սննդի անվտանգության վերաբերյալ առկա տեղեկատվությունը:
«Ցավոք, մինչև 5 տարեկան երեխաները կրում են վտանգավոր սննդամթերքով պայմանավորված հիվանդությունների բեռի 40%-ը, որի հետևանքով ամբողջ աշխարհում տարեկան արձանագրվում է 125.000 մահ:
Սննդամթերքով փոխանցվող հիվանդությունները խոչընդոտում են սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ ծանրաբեռնելով առողջապահական համակարգերը և վնասելով ազգային տնտեսություններին, զբոսաշրջությանը և առևտրին։
Այսպես, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում անապահով սննդի հետևանքով տարեկան կորցվում է 110 միլիարդ ԱՄՆ դոլար արտադրողականության և բժշկական ծախսերի պատճառով:
Սննդի անվտանգության հարցն արդիական է նաև Հայաստանի համար, զգալի թիվ են կազմում աղիքային վարակների ցուցանիշները, ինչպես նաև քաղաքացիների կողմից սննդային թունավորումների մասին հաղորդումները:
Մասնավորապես, 2018-2022թթ. տարեկան միջինում գրանցվել է այլ սալմոնելոզային վարակների շուրջ 582 դեպք, այլ մանրէային աղիքային վարակների 2621 դեպք, չճշտված և ենթադրյալ աղիքային վարակների՝ 5011 դեպք:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2022թ. գրանցված դեպքերն ունեն հետևյալ թվային տեսքը. այլ սալմոնելոզային վարակ՝ 652 դեպք, որից 323-ը կազմել են 0-6 տարեկան երեխաները, այլ մանրէային աղիքային վարակների 2730 դեպք, որից 1597-ը 0-6 տարեկան երեխաներ, ճշտված այլ աղիքային վարակների 794 դեպք, որի գերակշիռ մասը՝ 615-ը եղել են 0-6 տարեկան երեխաները, չճշտված և ենթադրյալ աղիքային վարակների՝ 5527 դեպք, որից 2678-ը 0-6 տարեկան երեխաներն են:
Ինչպես նաև 2022թ. արձանագրվել է մանրէային սննդային թունավորման 43 դեպք:
ՏՏ-ների հարցումների տվյալները վկայում են, որ սննդային թունավորում մի քանի տարին մեկ անգամ ունեցել են հարցվածների 6.6%-ը, տարին մեկ կամ երկու անգամ՝ 3.4%-ը և երբեք չեն ունեցել՝ 89.2%-ը:
Այս առումով հայաստանյան ցուցանիշները համապատասխանում են միջազգային տվյալներին և էապես չեն տարբերվում:
Այսպիսով՝ Հայաստանում ևս յուրաքանչյուր 10-ից մեկը թունավորվում է անորակ սնունդ օգտագործելու հետևանքով, յուրաքանչյուր տարի արձանագրվում է շուրջ 9000 աղիքային վարակի դեպք, որոնք հաճախ պայմանավորված են անորակ սննդի և ձեռքերի հիգիենայի կանոնների խախտման հետ:
Անվտանգ, գործող ստանդարտներին և նորմերին համապատասխանող սնունդը բնակչության առողջության պահպանման կարևորագույն նախապայմաններից է, հետևաբար համալիր ջանքերը այդ անվտանգության բարձրացման ուղղությամբ արդիական են, առաջնահերթ»,- նշել է Մուրադյանը։
Լրահոս
- Պուտինը կոչ է արել ակտիվորեն զարգացնել «Պատրաստված է ԱՊՀ-ում» ապրանքանիշը և մեծացնել համագործակցությունը տարածաշրջանում 21:25 9 Հունիս 2023
- Վայոց ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը 21:10 9 Հունիս 2023
- Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին. Սեբաստիան Մոլինեուսը՝ Տիգրան Խաչատրյանին 20:54 9 Հունիս 2023
- ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին 20:46 9 Հունիս 2023
- Բաքվի հայտարարությունն անհիմն է, մետալուրգիական գործարանը կառուցվելու է բոլոր բնապահպանական նորմերին համապատասխան․ ՇՄՆ 20:41 9 Հունիս 2023
- Օգոստոսին Երեւանում Արբիտրաժային կենտրոն կբացվի. Գրիգոր Մինասյանն ու Անդրեա Վիկտորինը այցելել են շինհրապարակ 20:28 9 Հունիս 2023
- Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը 20:14 9 Հունիս 2023
- Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս 19:54 9 Հունիս 2023
- Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը 19:52 9 Հունիս 2023
- Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյանը Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը (լուսանկարներ) 19:42 9 Հունիս 2023
- ՊՆ զինված ուժերի պատվո պահակային վաշտում կանցկացվի զորակոչիկների ընտրություն 19:40 9 Հունիս 2023
- Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է, որ ցանկանում է քննարկել Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը 19:32 9 Հունիս 2023
- «Հայոց պատմության» 9–րդ դասարանի դասագրքերում առկա են բազմաթիվ սխալներ. Հայկ Դեմոյան 19:27 9 Հունիս 2023
- VIDEO. Պուտինը Փաշինյանին հրավիրել է քննարկելու երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները 19:26 9 Հունիս 2023
- Որեւէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին․ Սպուտնիկ Արմենիա 19:12 9 Հունիս 2023
- Ուսուցումը դարձնել կենսակերպ. ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթը՝ Կազանում 19:00 9 Հունիս 2023
- Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է 18:49 9 Հունիս 2023
- Հունիսի 11-ից Գայի պողոտայի առաջին գծով կերթևեկի միայն հանրային տրանսպորտը 18:32 9 Հունիս 2023
- Արհեստական բանականության ապագան չափազանց գրավիչ է, սակայն կարևոր է հաշվի առնել էթիկական հետևանքները. Փաշինյան 18:20 9 Հունիս 2023
- Երևանի տրանսպորտային գլխավոր ռեֆորմը պետք է դառնա ճոպանուղու ցանցը․ Մանե Թանդիլյան 18:06 9 Հունիս 2023
Փոխկապակցված նորություններ
-
20:46 9 Հունիս 2023 ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին ՌԴ ՊՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին
-
19:42 9 Հունիս 2023 Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյանը Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը (լուսանկարներ) Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. Փաշինյանը Սոչիում Պուտինի հետ հանդիպմանը (լուսանկարներ)
-
21:10 9 Հունիս 2023 Վայոց ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Վայոց ձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
Քաղաքականություն
-
19:52 9 Հունիս 2023 Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Ջեյհուն Բայրամովը Տոյվո Կլաարի հետ քննարկել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
-
21:48 9 Հունիս 2023 ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվան օգնում է Երեւանին եւ Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում ՌԴ փոխարտգործնախարարը հայտնել է, որ Մոսկվան օգնում է Երեւանին եւ Բաքվին խաղաղության պայմանագրի մշակման հարցում
-
19:32 9 Հունիս 2023 Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է, որ ցանկանում է քննարկել Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է, որ ցանկանում է քննարկել Ղարաբաղում ռուս խաղաղապահների աշխատանքը