18:20:04 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գազայի հատվածի հիվանդանոցներից մեկում սովից մահացել է 10 երեխա

    23:57 4 Մարտ 2024

    Գազայի հատվածի Քամալ Ադվան հիվանդանոցում սովից մահացել է 10 երեխա։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։

    Նա նշել է, որ ԱՀԿ ներկայացուցիչները շաբաթավերջին այցելել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ալ-Աուդա և Քամալ Ադվան հիվանդանոցներ։ Նրանք արձանագրել են թերսնման լուրջ մակարդակ, վառելիքի, սննդի և դեղորայքի պակաս:

    «Այս այցելությունները առաջինն էին 2023 թվականի հոկտեմբերի սկզբից ի վեր, չնայած ԱՀԿ ջանքերին՝ ապահովելու ավելի կանոնավոր մուտք դեպի Գազայի հյուսիս», – բացատրել է Գեբրեյեսուսը X-ում:

    Նա ասել է, որ Քամալ Ադվանը՝ հյուսիսային Գազայի միակ մանկական հիվանդանոցն է՝ «հեղեղված է հիվանդներով»:

    «Սննդի բացակայությունը հանգեցրել է 10 երեխայի մահվան: Էլեկտրաէներգիայի բացակայությունը լուրջ վտանգ է ներկայացնում հիվանդների խնամքի համար, հատկապես այնպիսի կարևոր հատվածներում, ինչպիսիք են վերակենդանացման բաժանմունքը և նորածնային բաժանմունքը», – ասել է ԱՀԿ ղեկավարը:

    Նա Ալ-Աուդայի հիվանդանոցում իրավիճակը անվանել է «հատկապես սարսափելի, քանի որ շենքերից մեկը ավերվել է»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս