17:38:33 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ֆրանսիայում 100-ից ավել համայնք մնացել է առանց խմելու ջրի

    09:11 6 Օգոստոս 2022

    Ֆրանսիայում ավելի քան 100 համայնք մնացել է առանց խմելու ջրի`երաշտի հետեւանքով, հայտնում է Ouest-France-ը։

    Ֆրանսիայի շրջակա միջավայրի համապարփակ փոխակերպման նախարար Քրիստոֆ Բեշուն երկրի հարավ-արեւելքում գտնվող համայնքներից մեկը կատարած այցի ժամանակ ասել է, որ իշխանությունները կազմակերպել են տուժած շրջաններին բեռնատարերերով խմելու ջրի մատակարարումը։ Նա նաեւ մատնանշել է, որ «խնդիրը որոշակի քանակությամբ սահմանափակումների խստացումն է», որպեսզի իրավիճակը չվատթարանա։

     

    Նրա խոսքով՝ երկիրը հայտնվել է «պատմական երաշտի» ճիրաններում։

    Մի քանի օր առաջ BFM TV-ն հայտնել էր, որ երաշտի հետեւանքով չեն տուժել միայն 4 համայնքներ` Փարիզը, Օ դը Սենը, Սեն-Դենի եւ Վալ-դե-Մարնը:

    Ֆրանսիայի օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ հուլիսը 1958-1959 թվականներից ի վեր ամենաչոր ամիսն է եղել:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ