04:53:07 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 100-120 հազար վճռական մարդկանց աջակցության դեպքում, նրանց միասնական և հավաքական գործունեության դեպքում իշխանափոխությունը Հայաստանում մի քանի շաբաթվա հարց է․ Արմեն Աշոտյան

    21:21 30 Դեկտեմբեր 2023

    Տեւական ժամանակ կալանավայրում գտնվող ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից պատասխանել է  հայրենիքի ճակատագրով մտահոգված եւ իր անձնական կյանքով հետաքրքրվող  քաղաքացիների հարցերին, հաղորդում է «Առավոտ»-ը։

    Նաիրա Գալաջյան․ «Խնդրում եմ, անկեղծ պատասխանեք․ հնարավո՞ր է՝ դուք բանտից այս ֆորմատով մեզ կոչ անեք միասնական պայքարի եւ ուղղորդեք մեզ»:

    Արմեն Աշոտյան․ «Անկեղծ պատասխանեմ․ իմ երկարատեւ բանտարկությունից երկու բանում շնորհակալ եմ Նիկոլին։ Առաջինը՝ լյարդս է, որ ալկոհոլի բացակայությամբ փոքրացել է եւ առողջացել, երկրորդը՝ վարկանիշս է, որ ակնհայտ եւ անարդար սարքած գործով մեծացել է։ Իսկ հիմա խնդրում եմ՝ դուք անկեղծ պատասխանեք․ հասարակությունը պատրա՞ստ է ոտքի կանգնել եւ իմ կոչի՝ որպես կայծի կարի՞քն ունի միայն։ Կարծում եմ, կհամաձայնեք՝ դեռ ոչ։ Հենց որ բանը հասնի կոչին, վստահեցնում եմ ձեզ, այն եւ պայքարի մյուս միջոցները չեն ուշանա։ Իսկ ձեր վստահության եւ հավատի համար, անշուշտ, շատ շնորհակալ եմ»։

    Արմենակ Սաղաթելյան․ «Էս դավաճաններն իրենց հանցագործություններով եւ հայրենիքի վաճառքով մեզ թեւաթափ են արել։ Իսկ այն մարդիկ, որոնք կրթություն չունեն, նրանց ստերին են տրվում։ Ո՞նց պայքարենք էդ ամենի դեմ»։

    Արմեն Աշոտյան․ «Ձեր հարցի մասնակի պատասխանը հնչեցրել եմ երրորդ հարցի պատասխանում։ Կասկած չկա, որ համառորեն պետք է բացել մարդկանց աչքերը, սրտերը, հոգիները, չզլանալ, չհուսահատվել, չխուսափել։ Սա կարեւոր լուսավորչական աշխատանք է։ Բայց կարծել, թե իշխանափոխության համար անհրաժեշտ է բացել ՀՀ քաղաքացիների վեց միլիոն աչքեր, ճիշտ չէ։ 100-120 հազար վճռական մարդկանց աջակցության դեպքում, նրանց միասնական եւ հավաքական գործունեության դեպքում իշխանափոխությունը Հայաստանում մի քանի շաբաթվա հարց է։ Իհարկե, հստակ ծրագրային ապահովման եւ մոբիլիզացնող առաջնորդության պարագայում»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ