15:25:45 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ավելի քան 100 հազար մարդ էթնիկ զտման է ենթարկվել, ՄԱԿ-ի առաքելությունը նոր է մուտք գործում Արցախ

    19:20 1 Հոկտեմբեր 2023

    Փաշինյանի իշխանությունը երկիրը աշխարհաքաղաքական սակարկումների դաշտ մղեց, իսկ Արցախն ու Հայաստանը պոլիգոնի վերածեց, գրում է պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

    «Արցախը 9 ամիս բլոկադայի մեջ էր, հետո Ադրբեջանը մարտական գործողություններ ծավալեց, հրադադարից հետո մարդկանց պատանդի կարգավիճակով էին պահում և ոչ մի միջազգային կառույց կամ դերակատար լուրջ քայլերի չգնաց:

    Հիմա նոր ՄԱԿ-ի առաքելությունը մուտք է գործում Արցախ, որպեսզի «տեղում ծանոթանա իրավիճակին և որոշի բնակիչների հումանիտար կարիքները»:

    Դա անում մի պահի, երբ 100 հազարից ավելի մարդ արդեն էթնիկ զտումների հետևանքով լքել է իր օջախը:

    Այս պահին էլ մի քանի տասնյակ մարդ պատանդի կարգավիճակում է և չի կարողանում դուրս գալ Արցախից, իսկ մի քանի զինվորականներ, քաղաքական գործիչներ էլ ահաբեկիչների կողմից առևանգվել են»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս