17:32:23 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀԱՊԿ-ը մեզ համար ի՞նչ է արել․ ռուսները չէին կարո՞ւմ մեր գերեվարված երեք նախագահներին բերել ՀՀ, նրանց, ովքեր 100%-ով վստահում էին ռուսներին. Միքայելյան

    11:52 5 Մարտ 2024

    44-օրյա պատերազմից մինչև այսօր մեր պետական սահմանն ենք պահում, մեք մեր գործն ենք անում, ինչ սկսել է Սպարապետը՝ մենք շարունակում ենք․ լրագրողների հետ զրույցում ասաց սպարապետ Վազգեն Սարգսյանի 65-ամյա հոբելյանի առթիվ «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

    Ըստ նրա՝ սպարապետի ժամանակ կարողացել ենք ազատագրել հայրենիքի որոշ մասը, որը հակառակորդի ձեռքն էր, այսօր ԵԿՄ-ն նույն գործն է անում։

    «Այսօրվա այս ծանր վիճակում պետք է մի քիչ խելոք լինենք, համախմբված, հետագայում ավելի մեծ դժավարությունների չհանդիպենք»,-ասաց նա։

    Ըստ նրա՝ այն ժամանակ համախմբված էինք՝ ազատագրեցիքն։

    «Այսօր ես էլ եմ մեղավոր հետ տալու պահով, նախորդ պետական այրերն են մեղավոր։ Մեր երեք նախագահները գտնվում են թշնամու մոտ՝ գերեվարված են, ՊԲ հրամանատարը ու էլի մարդիկ։ Ես չեմ ուզում քաղաքականացնել, բայց հասկանանք էլի՝ այն անձինք են այսօր այնտեղ, ովքեր 100 տոկոսով վստահում էին ռուսներին։ Հիմա ռուսները չէին կարո՞ւմ այդ մարդկանց բերել Հայաստան։ Հիմա ասում եք՝ ո՞ւր գնանք, ի՞նչ անենք, ո՞ւմ միանանք-չմիանանք։ Ես իմ տեսանկյունից եմ խոսում, որպես Սասուն Միքայելյան, և այս տարիների ընթացքում մենք լինելով ՀԱՊԿ անդամ, մեզ համար ի՞նչ արին։ Նարկոզ են տվել, 6 տարի մեզ փրթում են ռուսները։ Ձեզ պարզ ապացույց, որ մեր երեք նախագահները գերեվարված են թշնամաու կողմից»,-ասաց նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս