- ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Երևանի և մարզերի շրջանային խորհուրդների ներկայացուցիչների հետ․ Հանդիպմանը մասնակցել է Սերժ Սարգսյանը
- Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
- ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում
- Լենինգրադի մարզում Ми-28 ուղղաթիռ է կnրծшնվել
- Պուտինը կողմ է արտահայտվել Թրամփի՝ Ուկրաինայում 30 օրով հրшդшդարի գաղափարին․ Կրեմլ
- Գուտերեշ. Կիպրոսի գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են բուֆերային գոտում չորս անցակետերի բացման շուրջ
- Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը
- ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են Ռուսաստանի դեսպանի հետ
- Երևանի կենդանաբանական այգին պատրաստվում է ամռանը
- Պուտինն ու Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորությունը
Երևանում անցկացվում է հնդկական ֆիլմերի փառատոն՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին
12:03 10 Փետրվար 2025ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել հնդկական և համաշխարհային կինոյի աստղ Ռաջ Կապուրի 100-ամյակի շրջանակում կայացած հնդկական ֆիլմերի փառատոնի բացմանը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Ողջունելով ներկաներին և կարևորելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում հնդկական կինոյի օրերի անցկացումն արդեն դարձել է բարի ավանդույթ։
«Ռաջ Կապուրը մեծ կինոժառանգություն է թողել՝ հանդիսատեսին փոխանցելով նաև ժամանակի ոգին։ Նրա արվեստն աչքի է ընկնում մարդասիրությամբ, նրա կերպարները ներկայացնում են հասարակ ժողովրդի պատմությունը, ցավը, ուրախությունն ու հույսերը։ Ռաջ Կապուրի ֆիլմերը յուրահատուկ գույն են ավելացնում Հնդկաստանի մշակութային խճանկարին և դարձել են հնդկական կինոյի խորհրդանիշերը՝ միաժամանակ հարստացնելով նաև համաշխարհային կինեմատոգրաֆիայի գանձարանը:
Նրա կինոն շարունակում է հուզել մարդկանց սրտերը, իսկ նրա դավանած գաղափարները շարունակում են ուղենիշ լինել շատերիս համար։ Նրա ֆիլմերը հանդիսատեսն այսօր ևս դիտում է սիրով, որը փաստում է՝ կինոն կարևոր գործիք է համամարդկային գաղափարներ տարածելու և մարդկանց կրթելու համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ փառատոնը նաև հիմք կհանդիսանա երկու երկրների կինոգործիչների միջև համագործակցությունը խորացնելու և համատեղ ֆիլմեր ստեղծելու համար:
Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանությանը ի դեմս՝ դեսպան Նիլակշի Սահա Սինհայի, նախաձեռնության համար և վերահաստատել ԿԳՄՍՆ պատրաստակամությունը տարբեր ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու գործում։
Նշենք, որ փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաև Ռաջ Կապուրի գործունեությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես։
Լրահոս
- ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում Երևանի և մարզերի շրջանային խորհուրդների ներկայացուցիչների հետ․ Հանդիպմանը մասնակցել է Սերժ Սարգսյանը 23:58 18 Մարտ 2025
- Վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը 23:43 18 Մարտ 2025
- ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Լոռու մարզերում 23:24 18 Մարտ 2025
- Լենինգրադի մարզում Ми-28 ուղղաթիռ է կnրծшնվել 23:04 18 Մարտ 2025
- Պուտինը կողմ է արտահայտվել Թրամփի՝ Ուկրաինայում 30 օրով հրшդшդարի գաղափարին․ Կրեմլ 22:46 18 Մարտ 2025
- Գուտերեշ. Կիպրոսի գագաթնաժողովի մասնակիցները պայմանավորվել են բուֆերային գոտում չորս անցակետերի բացման շուրջ 22:28 18 Մարտ 2025
- ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են Ռուսաստանի դեսպանի հետ 22:14 18 Մարտ 2025
- Երևանի կենդանաբանական այգին պատրաստվում է ամռանը 22:00 18 Մարտ 2025
- Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը 21:56 18 Մարտ 2025
- Պուտինն ու Թրամփը քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման հնարավորությունը 21:38 18 Մարտ 2025
- Ադրբեջանի ՊՆ-ն դարձյալ ապատեղեկատվություն է տարածել 21:22 18 Մարտ 2025
- Ստորագրվել է «Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը 21:00 18 Մարտ 2025
- Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Վաղարշապատի համայնքապետի դեմ 20:45 18 Մարտ 2025
- ՀՀ-ն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից. Եվրախորհրդարանի պատգամավորներ 20:30 18 Մարտ 2025
- Բուլղարիան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը 20:13 18 Մարտ 2025
- Նիկոլ Փաշինյանի վարչակազմը ի վիճակի չէ ապահովել կայուն խաղաղություն․ Դանիելյան 20:00 18 Մարտ 2025
- ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են մետրոպոլիտենի զարգացման և ընդլայնման ռազմավարական ծրագրերը 19:46 18 Մարտ 2025
- Հակակոռուպցիոն դատարանում հնարավորություն կլինի միավորել տարբեր դատավորների վարույթում գտնվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման փոխկապակցված գործերը 19:32 18 Մարտ 2025
- Կսահմանվեն նախադպրոցական, հանրակրթական, արտադպրոցական ոլորտի գործունեության իրավական, կազմակերպչական, արտադպրոցական կրթության ֆինանսական հիմքերը 19:18 18 Մարտ 2025
- ԱԽ քարտուղարը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները 19:05 18 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
21:56 18 Մարտ 2025 Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը
-
12:19 9 Մարտ 2025 Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ Ռաֆո Սարգսյանը Մահացել է Հայաստանի նկարիչների միության անդամ Ռաֆո Սարգսյանը
-
14:59 8 Մարտ 2025 Եվգենի Պետրոսյանը ներքին արյունահոսությամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք Եվգենի Պետրոսյանը ներքին արյունահոսությամբ տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք
Աշխարհ
-
19:00 17 Դեկտեմբեր 2024 Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին
-
13:43 10 Նոյեմբեր 2024 Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա
-
22:27 20 Մայիս 2023 Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն