19:27:35 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանի Շերամի փողոցում վրաերթի են ենթարկել 11-ամյա երեխայի, որը հոսպիտալացվել է

    23:00 19 Հոկտեմբեր 2021

    Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 19-ին, ժամը 13:43-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Շերամի փողոցում՝ լողավազանի խաչմերուկի մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է երթևեկելի հատվածում։

    Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «KIA» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ա․ Հ․-ն, վրաերթի է ենթարկել Գ․ Ա․-ին (ծնված 2010 թ․):

    Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ