- Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք
- Փարիզի Աստվածամոր տաճարի կենտրոնական դռները բացվեցին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
- Գազայում զոհերի թիվը հասել է 44664-ի
- Սահմանների բացման դեպքում Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև. Կոստանյան
- Ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած
- Կաթողիկոսը Վարդան Ղուկասյանին պարգեւատրել է Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով
- Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները
- Տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը
- ՌԴ-ն օգնում է սիրիական բանակին հետ մղել գրոհայինների հարձակումները․ Լավրով
- Հայաստանի լեռնային շրջաններում ձյուն կգա
«Թանգարաններ, կրթություն և հետազոտություն». 118 թանգարաններ նշում են Թանգարանների միջազգային օրն ու «Թանգարանների գիշեր» միջոցառումը
14:42 14 Մայիս 2024ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024 թվականի մայիսի 18-ին հրավիրում է նշելու Թանգարանների միջազգային օրն ու մասնակցելու «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը: Այդ օրը ծրագրին միացած 118 թանգարանները բոլոր այցելուների համար անվճար սկզբունքով բաց կլինեն ժամը 11:00-ից 24:00-ն:
Յուրաքանչյուր տարի Թանգարանների միջազգային օրվա շրջանակում թանգարանները ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, համախմբվում են մեկ խորագրի շուրջ՝ ներկայանալով համահունչ միջոցառումներով, ցուցահանդեսներով և կրթական ծրագրերով՝ ընդգծելով թանգարանների ներդրումը հասարակության ներդաշնակ և կայուն զարգացման գործընթացներում:
Այս տարի Թանգարանների միջազգային օրն անցկացվելու է «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրով, որն արտացոլում է թանգարանների առանցքային դերը՝ որպես կրթության և հետազոտության կենսունակ տարածքներ, որոնք խթանում են նորարարական հետազոտությունները և բացահայտումները:
Թանգարանների միջազգային խորհուրդը որպես 2024 թվականի միջազգային օրվա հիմնական ուղերձներ սահմանել է կրթության հզորացումը, հետազոտական համագործակցությունը, թվային ուսումնառության միջավայրը, ներառական նախաձեռնությունները և համընդհանուր ժառանգության պահպանությունը:
Հայաստանում 2024 թվականը նշանակալից էր թանգարանների ոլորտի բարեփոխումներով. ընդունվել է «Թանգարանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որով առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ թանգարանների ոլորտն ունեցել է հիմնարար մայր օրենք։ Հատկանշական է, որ «Թանգարանների մասին» ՀՀ օրենքում թանգարանային կրթության բաղադրիչն ամրագրված է որպես պարտադիր գործառույթ։
Կարևոր բարեփոխումներ են տեղի ունեցել թանգարանների կառավարման ոլորտում: Ստեղծվել է «Մշակույթի զարգացման» հիմնադրամը, որի գործունեությունը միտված է նպաստելու թանգարանների կրթական ներուժի զարգացմանը, կրթական և հետազոտական առաքելության արժևորմանը: Յուրաքանչյուր տարի հայաստանյան թանգարաններն իրականացնում են բազմաբնույթ կրթական և հետազոտական ծրագրեր՝ նախատեսված տարբեր տարիքային և սոցիալական լսարանների համար: 2023 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարաններում իրականացվել է շուրջ 1250 կրթական ծրագիր, որին մասնակցել է 30 600 այցելու:
«Թանգարանների գիշեր» ծրագրին միացած 118 թանգարաններ՝ որպես մշակութային երկխոսության հարթակներ, բազմաբովանդակ միջոցառումներով մայիսի 18-ին իրենց դռները կբացեն հասարակության առջև: Մեկ անգամ ևս կվերահաստատվի թանգարանների կարևոր առաքելությունը նորօրյա մարտահրավերների դիմագրավման, մշակութային ժառանգության պահպանության և բարեկեցիկ հասարակությունների ձևավորման համատեքստում:
Հիշեցնենք, որ Թանգարանների միջազգային օրը հռչակվել է 1977 թվականին Թանգարանների միջազգային խորհրդի կողմից (ԻԿՕՄ)՝ նպատակ ունենալով համախմբել թանգարանները հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնել հանրային իրազեկվածությունը՝ մարտահրավերների դիմագրավման, թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին:
«Թանգարանների գիշեր» ծրագիրը անցկացվում է 2005 թվականից Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Հայաստանը միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 2005 թվականից:
Լրահոս
- Գազայում զոհերի թիվը հասել է 44664-ի 00:00 8 Դեկտեմբեր 2024
- Սահմանների բացման դեպքում Թուրքիան կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև. Կոստանյան 23:38 7 Դեկտեմբեր 2024
- Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք 23:26 7 Դեկտեմբեր 2024
- Ավտոմեքենան ընկել է ձորը. կա տուժած 23:22 7 Դեկտեմբեր 2024
- Կաթողիկոսը Վարդան Ղուկասյանին պարգեւատրել է Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանով 23:00 7 Դեկտեմբեր 2024
- Փարիզի Աստվածամոր տաճարի կենտրոնական դռները բացվեցին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 22:58 7 Դեկտեմբեր 2024
- Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները 22:39 7 Դեկտեմբեր 2024
- Տեղի է ունեցել Գյումրի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությունը 22:27 7 Դեկտեմբեր 2024
- ՌԴ-ն օգնում է սիրիական բանակին հետ մղել գրոհայինների հարձակումները․ Լավրով 22:12 7 Դեկտեմբեր 2024
- Հայաստանի լեռնային շրջաններում ձյուն կգա 21:54 7 Դեկտեմբեր 2024
- Ռազմական լուծումները կայուն չեն, և բոլոր կողմերը պետք է ձգտեն գտնել քաղաքական լուծումներ. Վահան Կոստանյան 21:40 7 Դեկտեմբեր 2024
- Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակման համար ծախսվել է 850 հազար եվրո 21:28 7 Դեկտեմբեր 2024
- Վրաստանի ԿԸՀ-ն պաշտոնապես գրանցել է Միխայիլ Կավելաշիլիին որպես նախագահի թեկնածու 21:15 7 Դեկտեմբեր 2024
- Գյումրիում ՌԴ հյուպատոսը, 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին 21:00 7 Դեկտեմբեր 2024
- Վարչապետը տիկնոջ հետ ներկա կգտնվի Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման հանդիսավոր արարողությանը 20:52 7 Դեկտեմբեր 2024
- Ռուսական կողմը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին 20:42 7 Դեկտեմբեր 2024
- «Դարա» փոթորկի պատճառով Իռլանդիայում գրեթե 400 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության 20:29 7 Դեկտեմբեր 2024
- Ամերիկան չպետք է միջամտի Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին․ Թրամփ 20:12 7 Դեկտեմբեր 2024
- Նիկոլը քպ-ականներին ստորացնում և ենթարկեցնում է կոմպրոմատների տրցակով, նույնն Ալիևն անում է Նիկոլի հանդեպ․ Աշոտյան 19:57 7 Դեկտեմբեր 2024
- Իրանը հերքել է Դամասկոսից դեսպանատան տարհանման մասին լուրերը 19:47 7 Դեկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 13:10 4 Դեկտեմբեր 2024 Երվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են Փարիզում Երվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են Փարիզում
- 13:58 3 Դեկտեմբեր 2024 Վերականգնվում են Սրվեղ վանական համալիրն ու Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին Վերականգնվում են Սրվեղ վանական համալիրն ու Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին
- 23:56 29 Նոյեմբեր 2024 Հրանտ Մաթևոսյանին նվիրված միջոցառումներ՝ «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում Հրանտ Մաթևոսյանին նվիրված միջոցառումներ՝ «Աբովյան» և «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներում
Աշխարհ
- 13:43 10 Նոյեմբեր 2024 Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա
- 22:27 20 Մայիս 2023 Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն