07:01:09 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԵՄ-ն Հայաստանին 11 մլն եվրո կհատկացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների համար

    13:32 30 Նոյեմբեր 2023

    Եվրամիությունը Հայաստանին 11 մլն եվրո կհատկացնի արդարադատության ոլորտում բարեփոխումների համար։ Նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։

     

    Հայաստանի և Եվրահանձնաժողովի միջև կնքված համաձայնագիրը նախատեսում է ֆինանսական աջակցություն ԵՄ-ից՝ 9 մլն եվրոյի չափով, ևս 2 միլիոն եվրո կտրամադրվի ծրագրի լրացուցիչ աջակցության համար։

     

    Ծրագրի միտված է արդարադատության ոլորտի կառավարման մեխանիզմների (բարեվարքության ստուգում բոլորի համար, հաշվետվողականության մեխանիզմներ, անկախություն) համապատասխանեցմանը ոլորտի համար նախատեսված եվրոպական չափանիշներին, ներառյալ` դատական, դատախազության և քննչական մարմինների մասով, քրեական արդարադատության համակարգի համապատասխանեցմանը եվրոպական չափանիշներին, այդ թվում՝ գենդերային հարցերի մասով, հակակոռուպցիոն ինստիտուտների համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս