08:33:18 6°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ

    23:12 26 Հունվար 2023

    Հունվարի 26-ին, ժամը 16:30-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «3-րդ մաս» թաղամասի մոտակա սարալանջին՝ անտառամերձ հատվածում, այրվում է խոտածածկույթ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Վանաձորի անտառպետություն» 4-րդ պահաբաժնի տարածքում։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։49-ին, մարվել՝ 18։18-ին։ Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ, որից 2 հա-ն՝ անտառային տարածքում։

    Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև անտառտնտեսության 4 աշխատակից և 2 քաղաքացի։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս