00:31:51 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայտնաբերվել է 12-ամյա աղջնակի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած 47-ամյա տղամարդը․ Shamshyan.com

    23:45 23 Մարտ 2023

    Այսօր՝ մարտի 23-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի մի բնակիչ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահասի նկատմամբ:

    Արմավիրի ոստիկանները կարճ ժամանակում անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով Արմավիր քաղաքում հայտնաբերում են նույն մարզի բնակիչ, 47-ամյա Ալբերտ Կ.-ին ու տեղափոխում ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն:

    Պարզվել է, որ Ալբերտ Կ.-ն մոտ 10 օր առաջ, 2 տարբեր օրերի ընթացքում, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել Արմավիր քաղաքի դպրոցներից մեկի սան, 12-ամյա աղջնակի նկատմամբ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս