- Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան
- Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու
- Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը
- Fastex-ն ստացել է VFA-ի 4-րդ դասի արտոնագիր MFSA-ի կողմից
- Սահմանին հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ պայմանավորվել են սահմանազատում անել սկզբում՝ հյուսիսային հատվածում
- Գրենլանդիայի համար Թրամփը Դանիային սպառնում է առևտրային պատերազմով. Ֆրեդերիկսեն
- ԵՄ առաքելությունն օտար մարմին է Հարավային Կովկասի համար․ Զախարովա
- Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
- Եկամուտների համատարած հայտարարագրումը միջազգային կառույցներից մեկի պարտադրանքն է. Առաքելյան
- Մի խումբ անձինք ՀՀ-ում գործող բուքմեյքերական կայքերի մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար
Կառավարությունը մի շարք ընկերությունների արտոնություն տվեց. 12․5 մլրդ դրամով օդանավեր կգնվեն
12:00 12 Դեկտեմբեր 2024Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 12-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԷԿՈ ՊԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել շինանյութի համար նախատեսված պարկերի արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 33․4 մլն դրամի ներդրում՝ կապիտալ և հումքի ձեռքբերման համար (ներառում է նաև ներմուծվող ապրանքների արժեքը)։
Ներկայումս առկա է 17 աշխատատեղ 106 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2025 թվականի առաջին կիսամյակը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև19-ի՝ 122 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 16․8 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․6 մլն դրամ:
Մեկ այլ որոշմամբ ներմուծման մաքսատուրքից ազատվեց նաեր «ՀԱՅՎԵՅԶ» ՍՊԸ-ն, որի ներդրումային ծրագրի նպատակն է զարգացնել օդային բեռնափոխադրումների ոլորտը, ինչպես նաև բեռնատար ավիացիան։ Ընկերությունը հիմնադրվել է 2019 թվականին։
Արդեն իսկ իրականացվել է 5․4 մլրդ դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 12․5 մլրդ դրամի ներդրում օդանավերի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 45 աշխատատեղ՝ 850 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 65-ի՝ 800 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 12․5 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․5 մլրդ դրամ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ մաքսատուրքից ազատվեց նաեւ «ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԱՄՊԵՐ» ՓԲԸ-ն, որի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մինչև 35 կիլովոլտ բարձր լարման և մինչև 25 կՎա հզորությամբ նավթային, 2500 կՎա հզորությամբ չոր ուժային տրանսֆորմատորների արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2022թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 300 մլն դրամի կապիտալ ներդրում և 11․7 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Ներկայումս առկա է 55 աշխատատեղ 242 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև75-ի՝ 313 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է11․7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 589․6 մլն դրամ:
Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ ներմուծման մաքսատուրքից ազատեց նաեւ «ՔԱՐԱԿԵՐՏԻ ՔԱՐԱՁՈՒԼՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ին: Այս ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներով նախատեսվում է հիմնել ամրանների տաք գլոցման հոսքագիծ՝ ամրանների արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արմավիրի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 1998թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 4․2 մլրդ դրամի ներդրում, որից շինություններ և կառուցվածք՝ 271 մլն դրամ, սարքավորումներ՝ 2․1 մլրդ դրամ, համալրող մասեր՝ 150 մլն դրամ, տեղադրում և շահագործում՝ 283 մլն դրամ, մինչև շահագործման ծախսեր՝ 453 մլն դրամ, շրջանառու միջոցներ՝ 1 մլրդ դրամ։
Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2029 թվականը նախատեսվում է ստեղծել 24 նոր աշխատատեղ՝280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է1․16 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 61 մլն դրամ:
Լրահոս
- Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան 18:53 16 Հունվար 2025
- Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու 18:41 16 Հունվար 2025
- Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը 18:28 16 Հունվար 2025
- Fastex-ն ստացել է VFA-ի 4-րդ դասի արտոնագիր MFSA-ի կողմից 18:25 16 Հունվար 2025
- Սահմանին հանդիպում է տեղի ունեցել ադրբեջանական կողմի հետ․ պայմանավորվել են սահմանազատում անել սկզբում՝ հյուսիսային հատվածում 18:14 16 Հունվար 2025
- Գրենլանդիայի համար Թրամփը Դանիային սպառնում է առևտրային պատերազմով. Ֆրեդերիկսեն 17:57 16 Հունվար 2025
- ԵՄ առաքելությունն օտար մարմին է Հարավային Կովկասի համար․ Զախարովա 17:36 16 Հունվար 2025
- Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին 17:14 16 Հունվար 2025
- Եկամուտների համատարած հայտարարագրումը միջազգային կառույցներից մեկի պարտադրանքն է. Առաքելյան 16:56 16 Հունվար 2025
- Մի խումբ անձինք ՀՀ-ում գործող բուքմեյքերական կայքերի մի շարք խաղային հաշիվներից հափշտակել են առանձնապես խոշոր չափերով գումար 16:45 16 Հունվար 2025
- Սամվել Բաբայանի կուսակցությունը հրաժարվել է միանալ Արցախի ԱԺ-ի հայտարարությանը 16:27 16 Հունվար 2025
- ՆԳ նախարարը պնդում է՝ Ոստիկանության Աշտարակի բաժնի պետի ազատումը կապ չունի թմրանյութի օգտագործման կամ հայտնաբերման հետ 16:12 16 Հունվար 2025
- Հայաստանի արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին տարակուսելի է. Զախարովա 15:44 16 Հունվար 2025
- Բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած 15:29 16 Հունվար 2025
- Օլիմպիական խաղերի մեդալակիրներն ու միջազգային գրոսմայստերի վարկանիշ լրացրած շախմատիստները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից 15:14 16 Հունվար 2025
- Զինկոմիսարիատում հաշվառելու նպատակով 16 տարին լրացող անձանց բժշկական հետազոտությունների ծավալը կընդլայնվի 14:59 16 Հունվար 2025
- Հայաստանը վարում է անիմաստ արտաքին քաղաքականություն 14:50 16 Հունվար 2025
- Լևոն Տեր-Պետրոսյանն ընդունել է Իրանի դեսպանին 14:38 16 Հունվար 2025
- Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա՝ 2-3 աստիճանով 14:24 16 Հունվար 2025
- Ուղիղ․ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսը 14:18 16 Հունվար 2025
Փոխկապակցված նորություններ
- 18:41 16 Հունվար 2025 Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու Տավուշի մարզում վարժանք են անցկացնելու
- 18:28 16 Հունվար 2025 Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը
- 18:25 16 Հունվար 2025 Fastex-ն ստացել է VFA-ի 4-րդ դասի արտոնագիր MFSA-ի կողմից Fastex-ն ստացել է VFA-ի 4-րդ դասի արտոնագիր MFSA-ի կողմից
Քաղաքականություն
- 18:53 16 Հունվար 2025 Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան Պաշտոնապես հայտարարում եմ՝ ձերբակալմանս առաջին օրվանից ոչ մի ցուցմունք չեմ տվել․ իմ ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծ են․ Ռուբեն Վարդանյան
- 17:36 16 Հունվար 2025 ԵՄ առաքելությունն օտար մարմին է Հարավային Կովկասի համար․ Զախարովա ԵՄ առաքելությունն օտար մարմին է Հարավային Կովկասի համար․ Զախարովա
- 15:44 16 Հունվար 2025 Հայաստանի արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին տարակուսելի է. Զախարովա Հայաստանի արձագանքը «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարություններին տարակուսելի է. Զախարովա