14:48:43 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գրանցվել է 125 արտակարգ դեպք. արձանագրվել է 9 մահ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

    20:48 23 Մայիս 2022

    Մայիսի 16-ից 22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 387 դեպք, որից 125-ը արտակարգ, այդ թվում՝ 45 հրդեհի, 5 փլուզման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 143 կենցաղային կանչ. տուժել է 65 մարդ։

     

    Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 9 մահ:

     

    Արձանագրվել է թունավորման 12 դեպք:

     

    Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 19 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 25 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 19 տրանսպորտային միջոց:

     

    ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ