18:13:10 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 128 դեպք. գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 17 մարդ

    14:32 20 Հունիս 2024

    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 19-20-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 128 դեպք:

    Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 32, ֆիզիկական ներգործության՝ 12, խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 10-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, դրամանենգության ու գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 6-ական, խուլիգանության՝ 4, հոգեկան ներգործության և բնակարանային գողության՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, խոշտանգման, շորթման, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ապօրինի որսի, ծառերը, թփերը ապօրինի հատելու, պետական սահմանն ապօրինի հատելու, սառը զենքի հայտնաբերման, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ խիստ ներգործող բույսեր ցանելու կամ աճեցնելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, դատական ակտը չկատարելու և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու՝ 1-ական դեպք։

    Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

    Նախկինում կատարված հանցագործության հանցագործության դեպքերից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք։

    Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս