06:24:56 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքմենստանում դեկտեմբերի 13-14-ը Էրդողանի եւ Ալիեւի մասնակցությամբ եռակողմ գագաթաժողով կանցկացվի

    23:05 4 Դեկտեմբեր 2022

    Դեկտեմբերի 13-14-ը Թուրքմենբաշի քաղաքի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում տեղի կունենա Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի միջեւ գագաթաժողովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

    Գագաթաժողովի անցկացման մասին որոշումը ստորագրել է Թուրքմենստանի նախագահը։

    Նոյեմբերին Էրդողանը հայտնել է, որ դեկտեմբերին մտադիր է իր երկրի տարածքում գազային կենտրոնի (հաբի) ստեղծման հարցերը քննարկել Ադրբեջանի եւ Թուրքմենստանի նախագահների հետ։  

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս