03:06:57 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հայաստանում երիտասարդ է համարվում 13-35 տարեկան անձը. երիտասարդները կյանքի կարևոր որոշումներ հաճախ կայացնում են ավելի ուշ փուլերում

    18:34 21 Հունվար 2025

    Ազգային ժողովում քննարկվում է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որով հստակեցվում է, թե որ տարիքային խմբին է ուղղված երիտասարդական քաղաքականությունը։

    «Մինչ այս թեև օրենք չկար, բայց տարբեր ենթաօրենսդրական ակտերում երիտասարդության տարիքը սահմանվում էր 16-30 տարեկան, իսկ որոշ ծրագրերում, օրինակ՝ «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքների համար» ծրագրում այն ընդլայնվել էր մինչև 35 տարեկանը»,- նշեց  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։

    Նոր օրենքով սահմանվել է, որ Հայաստանում երիտասարդ է համարվում 13-35 տարեկան անձը։

    «13 տարեկանից երիտասարդների հետ աշխատանքը, մասնագիտական կողմնորոշումը և նրանց հոգեբանական առանձնահատկություններին համապատասխան ծրագրերի իրականացումը առավել արդյունավետ է։ Սա լավագույն եվրոպական փորձն է։ Մյուս կողմից՝ 30-35 տարեկանի ընդգրկումը պայմանավորված է մեր ժողովրդագրական խնդիրներով։ Հայաստանում երիտասարդները կյանքի կարևոր որոշումներ հաճախ կայացնում են ավելի ուշ փուլերում»,- ասաց փոխնախարարը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ