23:03:14 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Փաստ». Խոշոր միջոցառում Ջերմուկում. մասնակցում է 1300 մարզիկ՝ աշխարհի 19 երկրից

    09:35 1 Փետրվար 2025

    «Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր Ջերմուկում մեկնարկելու են Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը, որոնց մասնակցելու է ավելի քան 1300 մարզիկ աշխարհի 19 երկրից: Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության հաղորդագրությունից, Համահայկական ձմեռային առաջին խաղերին, որոնք տեղի են ունեցել 2014 թվականին Ծաղկաձորում, և մասնակցել է շուրջ 430 պատվիրակ՝ աշխարհի 11 պետության 22 քաղաքից:

     

    Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը կանցկացվեն հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ, ձնամարտ և սպորտային պարեր մարզաձևերից: Այս նախաձեռնությանն արդեն երկրորդ անգամ որպես հովանավոր միացել է Team Telecom Armenia-ն՝ թիմային սպորտաձևերի զարգացմանն ու հայանպաստ ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով:

     

    «Համահայկական ձմեռային խաղերին աջակցությունը մեզ համար ավելին է, քան պարզապես գործընկերությունը։ Սպորտի միջոցով մենք ստեղծում ենք կամուրջ՝ նպաստելով Հայաստանի ու սփյուռքի հազարավոր հայերի համախմբմանը, նոր կապերի ստեղծմանն ու համագործակցությանը»,-նշում է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը»:

     

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս