17:08:42 27°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել. Դանիելյան

    21:09 20 Մայիս 2024

    Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին տարված բոլոր 14 քաղաքացիները ազատ են արձակվել։ Նրանցից մեկը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։

     

    Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

     

    Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանց գյուղի ճանապարհին կարմիրբերետավորներն ուժի կիրառմամբ բերման են ենթարկել 14 քաղաքացու:

     

    Հիշեցնենք, որ ոստիկանները շարունակում են երկու կողմից փակ պահել Կիրանց գյուղի մուտքը՝ պայմանավորված սահմանազատման աշխատանքներով:

     

    Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս