02:21:25 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 4-7, 15-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով

    16:12 14 Դեկտեմբեր 2024

    Երևանում դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-16-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի գիշերը հնարավոր են  թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 14-ին և 19-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մվ արագությամբ։

    Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ի, 17-ի և 19-ի  ցերեկը, 15-16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-ի  և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

    Քամին արևմտյան 2-5մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 14-ին, 16-19-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։

    Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի  4-7, դեկտեմբերի 15-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի  ևս  5-7 աստիճանով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս