07:58:35 30°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գեղարքունիքի մարզում հայրը անասնագոմում հայտնաբերել է 15-ամյա որդու կախված դին

    13:23 29 Հունիս 2022

    Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

    «Ժամը 21:30-ի սահմաններում Մարտունու տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանության Մարտունու բաժին և հայտնել, որ գյուղի ծայրամասում գտնվող անասնագոմերից մեկում հակի թելից կախված վիճակում հայտնաբերել է իր որդու դին:

    Ոստիկանները անասնագոմում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 15-ամյա Շ. Բ.-ի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

    Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը մի քանի վարկածի ուղղությամբ են աշխատում, այդ թվում՝ ինքնասպանության: Մահացած երեխան ընտանիքի կրտսեր որդին էր»,-գրել է կայքը: 

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս