22:25:34 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ապրիլի 15-ից հունիսի 15-ը վարժական հավաքներ անցկացնելու մասին հարցը ընդգրկված է Կառավարության վաղվա նիստի օրակարգում

    20:38 22 Մարտ 2023

    Կառավարության մարտի 23-ի օրակարգում ընդգրկված է վարժական հավաքներ հայտարարելու մասին հարցը: Ըստ նախագծի՝ 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը կհայտարարվի պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երկու ամիս ժամկետով:

     

    Վարժական հավաքներին կներգրավվեն մինչև 953 քաղաքացի, որոնցից 476-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս