01:06:13 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 15 տարի դասալքության համար հետախուզվողը գտնվել է. նա արդեն 36 տարեկան է

    22:17 22 Մարտ 2023

    Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և վետերանների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 21-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և Մաշտոցի բաժին է ներկայացել 36-ամյա Պարույր Ա.-ն:

    Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2008 թ. մայիսի 13-ից ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) մեղադրանքով:

     

    Խափանման միջոցը՝ կալանք:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս