13:07:03 5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կոմիտաս Վարդապետի 153-ամյակի առթիվ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոգեհանգստյան կարգ է անցկացրել

    20:42 26 Սեպտեմբեր 2022

    Կոմիտաս Վարդապետի 153-ամյակի առթիվ այսօր Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոգեհանգստյան կարգ է անցկացրել Կոմիտասի պանթեոնում։

    ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը, մի խումբ մշակութային գործիչներ և արվեստասերներ ծաղիկներ են խոնարհել Վարդապետի շիրմին. ելույթ ունեցավ «Գեղարդ» երգեցիկ խումբը։

    Կոմիտասի թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ թանգարան-ինստիտուտի բարեկամ Գաբրիել Ջեմբերջյանը հնչեցրել է  թանգարանի զանգը, որը ղողանջում է տարեկան 3 անգամ՝ Կոմիտասի ծննդյան և մահվան օրերին, ապրիլի 24-ին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս