21:58:07 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Նարեկ Մալյանն ապօրինաբար ազատազրկված է արդեն 159 օր. Աթանեսյան

    16:32 27 Փետրվար 2024

    Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.

    «Վաղը՝ փետրվարի 28-ին, ժամը 16:00-ին, Երևանի քրեական դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Ս.Գզոգյանի նախագահությամբ կշարունակվի քաղաքական բանտարկյալ Նարեկ Մալյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը: Օրակարգում՝ Ն.Մալյանի հարցաքննության փորձ, ապացույցների անթույլատրելիության միջնորդության մերժում, նոր ապացույցներ պահանջելու միջնորդության մերժում և այլ հնարավոր իրավախախտումներ:


    Նիստը դռնբաց է, մուտքը՝ անվճար:
     

    Հ.Գ. Եթե ավելի լուրջ, ինչն այս խայտառակ քաղաքական հետապնդման պայմաններում բավականին դժվար է, ապա հիշեցնեմ, որ Ն.Մալյանը ենթարկվում է բացահայտ ապօրինի քաղաքական հետապնդման՝ Արցախը հանձնելու համար այս իշխանություններին սուր քննադատելու համար:
     

    Հ.Հ.Գ. Հիշեցնեմ, որ Ն.Մալյանն ապօրինաբար ազատազրկված է արդեն 159 օր»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս