01:38:30 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է

    17:51 25 Ապրիլ 2024

    Ապրիլի 23-ի ժամը 11.08-ին հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամաս, որտեղից դանակահարված երկու պատանի են բուժօգնության տեղափոխվել:

    Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ ժամը 10.55-ի սահմաններում Ալավերդի քաղաքի հրապարակի հարակից տարածքում վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև, որի ընթացքում էլ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա պատանիները կտրած-ծակած վնասվածքներ են ստացել:

    Նախաձեռնվել է քրեական վարույթ:

    Թումանյանի բաժնի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են դեպքի հանգամանքներն ու վիճաբանության մասնակիցների ինքնությունը: Պարզվել է, որ նախորդ օրը պարզաբանումների համար պայմանավորվելով և ըմբշամարտի մարզադահլիճի հետնամասում հանդիպելով՝ նրանք սկսել են քաշքշել, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնել միմյանց, որի ընթացքում էլ 17-ամյա պատանին դանակով հարվածներ է հասցրել հիվանդանոց տեղափոխվածներին:

    Վիճաբանության մասնակիցները ներկայացել են ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ 17-ամյա պատանին ձերբակալվել է:
    Նախաքննությունը շարունակվում է:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս