16:26:21 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ժամը 19:00-ի դրությամբ Արցախից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ․ Առողջապահության նախարարություն

    21:00 27 Սեպտեմբեր 2023

    Ժամը 19:00-ի դրությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը։

    «Այսօր` ժամը 19:00-ի դրությամբ, Լեռնային Ղարաբաղից օդային ճանապարհով Հայաստան է տեղափոխվել 112 պացիենտ:

    Մինչ օրս ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 349 վիրավոր:

    Վերջիններս ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

    Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի բժշկական կենտրոններից արդեն իսկ Հայաստան են տեղափոխվել Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած բոլոր պացիենտները»,- նշված է հաղորդագրությունում:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս