09:06:10 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանի ավագանու նոյեմբերի 19-ի նիստի 20 նախագծերից 20-ն էլ չզեկուցվող է. Մեսրոպ Մանուկյան (Տեսանյութ)

    12:32 12 Նոյեմբեր 2024

    Երևանի ավագանու նոյեմբերի 19-ի նիստի 20 նախագծերից 20-ն էլ չզեկուցվող է. այս մասին ֆեյսուքյան ուղիղ եթերում հայտարարեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը:

    «Ուզում եմ հասկանալ՝ էլ ինչի՞ համար ենք մենք հավաքվելու։ Սա գործող իշխանության, այսինքն՝ ՔՊ-ի ձեռագիրն է»,-նշում է նա:

    Միաժամանակ Մեսրոպ Մանուկյանը նշում է, որ իրականում իր համոզմամբ՝ ավելի շատ հարցեր են լինելու:

    «Իրենք վերջին պահին բերում, խցկում են նիստի օրակարգում մի քանի վիճահարույց հարցեր, որոնցից մի քանիսը կլինեն զեկուցվող: Բայց դա կլինի հրատապ հարցերի շրջանակում: Ստացվում է, որ ավագանին հնարավորություն չի ունենում հարցերին ծանոթանալու եւ կարծիք արտահայտելու»,-ասաց նա՝ նկատելով, որ չզեկուցվող հարցերի մեջ է, օրինակ, բյուջեի վերախմբագրման հարցը, ըստ որի, փոխվում են ծախսերը, ինչը շատ կարեւոր է:

    «Օրինակ, որոշվել է «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ին լրացուցիչ 1 մլրդ դրամ հատկացնել: Իրենք չեն ուզում, որ սա զեկուցվող լինի, որ չհասկանանք, թե այդ ինչքա՞ն էիք նախատեսել, որ հիմա էլ մեկ մլրդ ավելացնում եք»,-ասում է նա:

    Առավել մանրամասն՝ տեսանյութում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ