17:57:59 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի` 1 ամսվա մեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկին

    15:24 20 Հունիս 2024

    Հայաստանը դեռ պատասխան չի ստացել Ադրբեջանից ավելի վաղ արված առաջարկին՝ մեկ ամսից ամփոփել և ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այս մասին  Վիլնյուսում՝  իր լիտվացի գործընկերոջ հետ ճեպազրույցում,  ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

    «Երեւանը կարեւոր է համարում համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտը եւ, իր հերթին, պատրաստ է այն ստորագրել մեկ ամսվա ընթացքում»,- հիշեցրել է նախարարը։ 

    «Եվ բացի այն, որ Բաքուն դեռ չի արձագանքել, նա նաև նոր պահանջներ է առաջադրում, որոնք առնվազն հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության և տարածաշրջանում խաղաղության հասնելու ցանկության առումով»,- ասել է նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս