11:34:07 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հունվարի 1-ից Վրաստանում գրանցված մեքենաների համար մաքսատուրքի և հարկերի չափով վճարներ կգանձվեն

    14:18 30 Նոյեմբեր 2023

    2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանից կամ ԵՏՄ անդամ պետություն չհանդիսացող երկրից ժամանակավոր օգտագործման նպատակով ներկրված ավտոմեքենաների համար ՀՀ քաղաքացիները պետք է մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին գումար վճարեն։

     

    Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստին։

     

    Նշվում է, որ դեպոզիտային հաշվին քաղաքացին պետք է փոխանցի իր ներմուծած ավտոմեքենայի մաքսատուրքի և հարկերի չափով գումար։

     

    ՊԵԿ-ի հիմնավորումն այն է, որ այդ ավտոմեքենաները, օրինակ, Վրաստանում գրանցվում են ավելի ցածր վճարներով, քան Եվրասիական տնտեսական միության գործող վճարման չափերն են, իսկ ՀՀ-ում ներմուծվում ու տնօրինվում են «ձևական» ժամանակավոր եղանակով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս