12:02:37 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները

    16:39 14 Օգոստոս 2024

    Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ 2025 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի շրջանակում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները։

     

    2025 թվականի հունվարի 1-ից հետո եկամտային հարկը չի վերադարձվի, եթե անշարժ գույքը գտնվում է, կառուցվում է կամ կառուցվելու է Երևանի վարչական տարածքում։ Սահմանափակումը չի կիրառվի միայն այն դեպքում, եթե անշարժ գույքի շինարարության թույլտվությունը տրամադրվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը։

     

    2025 թվականի հունվարի 1-ից հետո փոխվում է նաև յուրաքանչյուր եռամսյակի համար եկամտային հարկի վերադարձի առավելագույն չափը․ 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի մասով վերադարձման ենթակա գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս