15:35:44 3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մամիկոն Ասլանյանն արել է «աններելի» մի բան՝ հաղթել է ՔՊ-ին, ու դրա համար իրեն պատժել են 2.7 տարվա ազատազրկմամբ. Մամիջանյան

    15:21 16 Հուլիս 2024

    Թե ինչո՞ւ հենց այս պահին ազատ արձակվեց Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանել չեմ կարող, ես Փաշինյանի և իր թիմակիցների հոգեբանական տրավմաների մասին եզրակացություն անել չեմ կարող, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

    «Ինչ կարելի է ասել այս գործի վերաբերյալ՝ Մամիկոն Ասլանյանն արել է «աններելի» մի բան՝ հաղթել է ՔՊ-ին ու դրա համար իրեն պատժել են 2.7 տարվա ազատազրկմամբ։ Այս պահին, փառք Աստծո, նա ազատ արձակվեց, և տարոսն էլ բոլոր քաղբանտարկյալներին, բայց դա ոչինչ չի փոխում։ Նա 2.7 տարի, ժողովրդի ձայնը ստանալու համար, անցկացրել է անազատության մեջ»,-նշեց նա։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս