12:53:28 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Էլիզաբեթ 2-րդի Jaguar-ն աճուրդում վաճառվել է իրական գնից 7 անգամ թանկ (լուսանկարներ)

    00:45 29 Նոյեմբեր 2022

    Jaguar X-Type մեքենան, որը պատկանել է Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի Էլիզաբեթ Երկրորդին, աճուրդում վաճառվել է 43 000 ֆունտ ստերլինգով, հայտնում է Daily Mail-ը:

    Պարբերականը նկատում է, որ տվյալ մոդելը սովորաբար աճուրդում կվաճառվեր անհամեմատ ավելի էժան, սակայն արքայական պատկանելությունը մեծացրել է այս մեքենայի արժեքը, ինչի արդյունքում այն վաճառվել է 7 անգամ ավելի թանկ:

    Աճուրդը կազմակերպել է Բերքշիրում գտնվող Historics աճուրդի տունը: Գնորդի ինքնությունն անհայտ է:

    Կանաչ մեքենան, որի գույնը հայտնի է որպես Emerald Fire, թագուհուն ծառայել է Վինձորի կալվածքի տարածքով շրջելու համար:



    As well as the extensive service history, the car comes with two sets of keys, one of which shows some Royal wear and tear

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս