11:20:04 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ապօրինի ընդերքօգտագործման քրվարույթի նախաքննությամբ կատարվել է 20.000.000 դրամի վնասի հատուցում

    13:36 3 Օգոստոս 2024

    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում  իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերության 2013-2014թթ. ընթացքում համասեփականատերը, պարտավոր լինելով հողերի թույլատրված օգտագործումն իրականացնել դրանց նպատակային և գործառնական նշանակությամբ, օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներն իրականացնել պայմանագրի և նախագծի պայմաններին համապատասխան, հիշյալ ժամանակահատվածում Արմավիրի մարզի Ապագա համայնքին և մի շարք անձանց սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում հողի և ընդերքի օգտագործումն իրականացրել է հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու, օգտագործելու, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ։ Արդյունքում՝ շրջակա միջավայրին և ընդերքին պատճառվել է   էական վնաս:

    Նախաքննության ընթացքում նշանակված դատաէկոլոգիական և դատահաշվապահական համալիր փորձաքննության եզրակացության արդյունքում պարզվել են ընկերության կողմից, ինչպես օրինական, այնպես էլ ընդերքի օգտագործման և պահպանման կանոնների խախտմամբ ավազակոպիճային զանգվածի արդյունահանման ծավալները, դրա արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը, այդ թվում նաև հողային ռեսուրսների վրա ազդեցությունը:

    ՍՊ ընկերության համասեփականատիրոջ  կողմից կատարվել է 20.000.000 ՀՀ դրամի չափով վնասի հատուցում:

    Նախաքննությունը շարունակվում է։ 

    Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս