18:29:46 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանում 20-ամյա աղջիկը նետվել է 3-րդ հարկի պատուհանից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար (ֆոտո)

    12:40 21 Հունվար 2022

    Երեւանում, այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09:00–ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 38/3 շենքի բակում քաղաքացի է ընկած:

    Shamshyan.com-ի հաղորդմամբ, Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

    Արաբկիրի ոստիկաններն ու Երևանի գնդի պարեկները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը  նշված շենքում վարձակալական հիմունքներով բնակվող,  20-ամյա Ինգա Ա.-ն է, ում կյանքի համար հիվանդանոցում բժիշկները պայքարում են:

    Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս 3-րդ հարկի պատուհանից իրեն ցած է նետել:

    Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ

    Քաղաքականություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ