- Ֆասթ Բանկի քարտապանները կօգտվեն Google Pay-ից
- Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիային
- Գյումրու քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու որդին և ՔՊ-ի՝ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամը ձերբակալվել են՝ թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով
- Քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Միշելը՝ Ալիևի հետ հանդիպման մասին
- Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 միլիոն դոլարի պայմանագրեր է կնքել իր քեռու հետ
- Խարկովի ուղղությամբ նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ
- Փաշինյանը Դանիելյանին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակել
- Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային խաղի անվտանգությունը կապահովի 4000 ոստիկան
- Պատրաստ եղեք հայտնաբերել Հայաստանի մշակութային գոհարները. Euronews
- Հայաստանը կմասնակցի Վիեննայի սուրբծննդյան տոնավաճառին
Իվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար. Արմեն Աշոտյան
17:53 30 Հոկտեմբեր 2024Վրացական ընտրությունների քննարկումը հայկական հանրային տիրույթում բուռն է և «ինքնամոռաց», սակայն այդ ընթացքում կամ շրջանցվել են, կամ որոշ շրջանակների կողմից միտումնավոր խեղաթյուրվել են մի շարք փաստեր։
Անշուշտ, եվրոպական և ամերիկյան իշխանական արձագանքները ևս մեկ անգամ վկայում են համատարած դարձած երկակի ստանդարտների և արժեքների անվան տակ շահերի բացահայտ գերակայության մասին։ Վրաստանի ընտրություններն իրենց որակով անհամեմատելի էին Ադրբեջանի խայտառակ, բայց մարսված ընտրությունների հետ, իսկ Վրաստանի ներքաղաքական մթնոլորտը բազմապատիկ ավելի ժողովրդավար է, քան նիկոլական Հայաստանում։
Սակայն Արևմուտքը համառորեն լռում է նիկոլական ռեժիմի լկտիությունների մասին, իսկ Ալիևի ռեժիմի նկատմամբ սահմանափակվում են թղթային և թվիթերային սպառնալիքներով։
Հաջորդ դիտարկումս այն է, որ վրացական ընդդիմության անհաջողության պատճառներից մեկն էլ այն է, որ ընդդիմադիր դաշտը չկարողացավ համախմբվել և միասնական ճակատով հանդես գալ։ Եվ խնդիրը ոչ թե մեկ ցուցակով չգնալու (դա պարտադիր չէր), այլ ստորգետնյա ամբիցիաների, ներքին գզվռտոցի և հռչակված նպատակներին չծառայելու մեջ էր։ Ու այս դասը հայկական ընդդիմությունը պիտի լավ սերտի։
«Խաղաղություն ընդդեմ պատերազմի» վրաց ընտրությունների հանրային դիսկուրսը որևէ աղերս չունի հայկական իրականության հետ, որովհետև Վրաստանի դեպքում այդ բնորոշումները՝ պատերազմ և խաղաղություն, այլ բովանդակություն ունեն։ Հայաստանի պարագայում ակտուալ է վրաց ընտրությունների այլ, առավել խորքային դիլեման՝ ծառայե՞լ ուրիշի գեոպոլիտիկ շահերին, թե՞ խուսափել «հսկաների» բախման նոր ճակատ դառնալուց։ Ահա սա պիտի լինի Հայաստանում ընդդիմության կողմից երկրի անվտանգային թիվ մեկ հարցադրումը, որն իր մեջ ներառում է թե՛ Արցախի հարցը, թե՛ հայ-ադրբեջանական հարաբերությունները, թե՛ ինքնիշխանության իրական ընկալումը։
Երբ որոշ շրջանակներ փորձում են զուգահեռներ անցկացնել այսօրվա Վրաստանի և 2018-ի Հայաստանի միջև, առաջին հռետորական հարցադրումս շատ ուղիղ է, շատ մարդկային և շատ անկեղծ. տղե՛րք (հավաքական դիմելաձև է), բա դուք ո՞ւր էիք այդ 18-ին։ Բա որտե՞ղ են ձեր այդ ժամանակների խրոխտ գրառումները և հարցազրույցները ի պաշտպանություն գործող իշխանության։ Բա ո՞ւր էր ձեր քաղաքացիական կեցվածքն ընդդեմ մեր՝ հանրապետականներիս հանդեպ իրականացված անմարդկային տեռորի։ Բա «55-ն ընդդեմ 3.000.000-ի» համատարած խելագարության ժամանակ դուք էն 55-ի՞ մեջ էիք։
Չէ, լավագույն դեպքում անտարբեր էիք, միջանկյալ դեպքում՝ հոգու խորքում հրճվում էիք, իսկ իրականում՝ շատերը շամպայնով նշում էին «արյունարբու ռեժիմի» պարտությունը և Նիկոլի հետ մերձենալու ջանքեր գործադրում։ Թե՛ հիշողության, թե՛ բարոյականության հետ կապված նրանց խնդիրները լիարժեք լուծելի են, վստահեցնում եմ։
Ի դեպ, Իվանիշվիլին մնաց իշխանության նաև այն պատճառով, որ ի տարբերություն 2018-ի Հայաստանի, նրան իշխանազրկելու գեոպոլիտիկ կոնսենսուս չկար։ Հակառակը, Մոսկվան անթաքույց և տեսանելի, ուղիղ տեքստով (և ոչ միայն տեքստով) նախընտրական փուլում սատարում էր և հիմա էլ սատարում է Վրաստանի իշխանություններին, այդ թվում՝ տնտեսական գործիքակազմով։ Սա կրկին շեշտում եմ «հիշողության կորուստ» ունեցողների համար։
Եվ ամենակարևորը՝ Վրաստանի ժողովուրդը, ի տարբերություն 2018-ի Հայաստանի, չկերավ այն կտերը, ստերը, մանիպուլյացիաները, որոնք համառորեն հրամցվում էին «առաջադեմ» շրջանակների կողմից։ Այդ մասին են վկայում հետընտրական Թբիլիսիի այս պահի պատկերները։
Հ.Գ. Վրացիները սերտել են թե՛ իրենց նախկին սխալները, թե՛, գուցե, ներկայիս Հայաստանի ողբալի դասերը։ Իսկ մե՞նք երբ ենք սթափվելու։
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
30.10.2024
Լրահոս
- Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիային 23:58 11 Նոյեմբեր 2024
- Ֆասթ Բանկի քարտապանները կօգտվեն Google Pay-ից 23:47 11 Նոյեմբեր 2024
- Գյումրու քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Կարեն Սարուխանյանի քեռու որդին և ՔՊ-ի՝ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի անդամը ձերբակալվել են՝ թմրանյութ պահելու և պատրաստելու կասկածանքով 23:46 11 Նոյեմբեր 2024
- Քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Միշելը՝ Ալիևի հետ հանդիպման մասին 23:31 11 Նոյեմբեր 2024
- Վեդու համայնքապետ Գարիկ Սարգսյանը 1 միլիոն դոլարի պայմանագրեր է կնքել իր քեռու հետ 23:14 11 Նոյեմբեր 2024
- Խարկովի ուղղությամբ նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ 23:00 11 Նոյեմբեր 2024
- Փաշինյանը Դանիելյանին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակել 22:48 11 Նոյեմբեր 2024
- Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային խաղի անվտանգությունը կապահովի 4000 ոստիկան 22:35 11 Նոյեմբեր 2024
- Պատրաստ եղեք հայտնաբերել Հայաստանի մշակութային գոհարները. Euronews 22:18 11 Նոյեմբեր 2024
- Հայաստանը կմասնակցի Վիեննայի սուրբծննդյան տոնավաճառին 22:06 11 Նոյեմբեր 2024
- Ուկրաինայում հակամարտությունը շուտով կավարտվի․ Կոբախիձե 21:48 11 Նոյեմբեր 2024
- Արաբական երկրները կսահմանափակեն զենքի արտահանումը Իսրայել. Al Hadath 21:35 11 Նոյեմբեր 2024
- Ռուսաստանից ներկրումը շեշտակի ավելացել է 21:23 11 Նոյեմբեր 2024
- Մեզ անհրաժեշտ է հարաբերությունների վերակառուցում և՛ Եվրամիության, և՛ ԱՄՆ-ի հետ․ Վրաստանի վարչապետ 21:12 11 Նոյեմբեր 2024
- Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ թիմին․ Տիգրան Բարսեղյանը վնասվածք ունի 21:00 11 Նոյեմբեր 2024
- ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման թեմայի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ 20:48 11 Նոյեմբեր 2024
- Ալիևը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրության մասին՝ նշելով փոփոխման անհրաժեշտությունը 20:36 11 Նոյեմբեր 2024
- 14-ամյա երեխան «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ դպրոցից տեղափոխվել է հիվանդանոց 20:23 11 Նոյեմբեր 2024
- Թրամփի հնարավոր մահափորձի մեղադրանքը Իրանում հիմնազուրկ են անվանում 20:10 11 Նոյեմբեր 2024
- ԲՏԱ նախարար Հայրապետյանն առաջարկել է պետական աջակցություն տրամադրել՝ աշխատանքային միգրանտներ ներգրավելու համար 19:50 11 Նոյեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 10:32 11 Նոյեմբեր 2024 Մինչև հայ ժողովուրդը չվիրավորվի ու չորոշի արտահայտել իր վիրավորվածությունը, փոփոխություններ սպասել պետք չէ. Վահե Հովհաննիսյան Մինչև հայ ժողովուրդը չվիրավորվի ու չորոշի արտահայտել իր վիրավորվածությունը, փոփոխություններ սպասել պետք չէ. Վահե Հովհաննիսյան
- 11:07 8 Նոյեմբեր 2024 Իշխանությունը գնալու է ընտրության՝ բացառապես իշխանություն պահելու համար, առաջարկելու ոչինչ չունի. Հովհաննիսյան Իշխանությունը գնալու է ընտրության՝ բացառապես իշխանություն պահելու համար, առաջարկելու ոչինչ չունի. Հովհաննիսյան
- 13:19 31 Հոկտեմբեր 2024 Մենք խուսափում ենք բաց խոսել, թե ինչու չեն հաջողում մեկը մյուսին հաջորդող շարժումները. Վահե Հովհաննիսյան Մենք խուսափում ենք բաց խոսել, թե ինչու չեն հաջողում մեկը մյուսին հաջորդող շարժումները. Վահե Հովհաննիսյան
Միջազգային լուրեր
- 23:58 11 Նոյեմբեր 2024 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիային Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիային
- 23:31 11 Նոյեմբեր 2024 Քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Միշելը՝ Ալիևի հետ հանդիպման մասին Քննարկել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Միշելը՝ Ալիևի հետ հանդիպման մասին
- 23:00 11 Նոյեմբեր 2024 Խարկովի ուղղությամբ նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ Խարկովի ուղղությամբ նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ
Տնտեսություն
- 15:32 11 Նոյեմբեր 2024 ՊԵԿ-ը հորդորում է այս տարի ներմուծված էլեկտրական շարժիչով մեքենաները ներկայացնել մաքսային ձևակերպման ՊԵԿ-ը հորդորում է այս տարի ներմուծված էլեկտրական շարժիչով մեքենաները ներկայացնել մաքսային ձևակերպման
- 12:13 11 Նոյեմբեր 2024 «Սուրմալու»-ի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագիրը ներկայացվել է միջազգային փորձագիտական համայնքին «Սուրմալու»-ի մոտ մետրոյի նոր կայարանի կառուցման ծրագիրը ներկայացվել է միջազգային փորձագիտական համայնքին
- 11:09 10 Նոյեմբեր 2024 Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 10-ին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 10-ին