01:05:14 16°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Բիթքոինի փոխարժեքը 2023թ. ընթացքում կհասնի 35 հազար դոլարի. Bloomberg

    00:40 23 Մարտ 2023

    Բիթքոինը 2023թ. առաջիկա եռամսյակում ռեկորդային բարձրանում է, վերջին անգամ փոխարժեքի նման թռիչք գրանցվել է 2021թ., տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։

    «Բիթքոինը 2023թ. սկզբից 70 տոկոս աճ է գրանցել։ ԱՄՆ բանկային հատվածում լիկվիդայնությանն աջակցելու ջանքերի մի մասը դրական գործոն է եղել ռիսկային ակտիվների համար եւ օգնել է կրիպտոարժույթին եւ ոսկուն»,- նշել է Pepperstone Group-ի հետազոտությունների բաժնի ղեկավար Քրիս Ուեսթոնը։

    Բիթքոինի վերածնունդն օգնել է թվային ակտիվների շուկային 2023թ. թոքենի արժեքն ավելացնել մոտ 390 մլրդ դոլարով՝ անցած տարվա 1,5 տրլն անկումից հետո։ Ներկայում բիթքոինի փոխարժեքը մնացել է 28 հազար դոլարի մակարդակում, բայց վերլուծաբանները սպասում են ռեկորդային աճի շարունակման։

    «Բիթքոինը շարժվում է ցլի մոդելով։ Մեր հաշվարկները նշում են մոտ 35 հազար դոլարի մասին։ Ընթացիկ պայմանները բիթքոինի համար համընթաց քամի են»,- ասել է IG Australia-ի շուկայական վերլուծաբան Թոնի Սայկամորը։

    Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ թոքենի աճը կապված է այն բանի հետ, որ այն դիտարկում են որպես ԱՄՆ-ի եւ Եվրոպայի բանկային համակարգերի խնդիրներից պաշտպանվելու եւ տնտեսության համար այդ խնդիրների հետեւանքները մեղմելու միջոց։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս