- Ջրասուզակներն ու հատուկ փրկարարները Հրազդան գետում քաղաքացու են փնտրում
- Հայաստանում առաջին անգամ փաստագրվել է բտիկաթև կիվիվի բնադրումը
- Կարուսելների և արտադրական վտանգավոր այլ օբյեկտների անվտանգությունը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է
- Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է
- Գարիկ Սարգսյանի հորը զրկել են ավտոմեքենա վարելու իրավունքից. եղել է խմածության ամենաբարձր աստիճանի
- Փաշինյանի քաղաքականությունը սպառնալիք է պետականությանը. Օսկանյան
- Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով կդիմի ժողովրդին
- Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով կրքերը չեն հանդարտվում. ընտանիքի հոր և պաշտպանի միջև ծեծկռտուք է եղել
- Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելը հակասում է ՀՀ անվտանգությանն ու պետական մյուս շահերին. Արման Թաթոյան
- Երևանում փետրվարի 19-ի կեսօրից հետո, 20-23-ին սպասվում է ձյուն, 20-21-ին՝ առատ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Հայորդյաց տների` 2023 թ. մրցանակակիր սաներին
22:23 28 Նոյեմբեր 2023Նոյեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վաղարշապատի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տանը հյուրընկալել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող Հայորդյաց տների հանրապետական ու միջազգային տարբեր փառատոններում, մրցույթներում, ցուցահանդեսներում և մրցաշարերում մրցանակային տեղեր զբաղեցրած շուրջ 280 սաների:
Հայորդյաց տների ծրագիրը մեկնարկել է 1993 թվականին նախաձեռնությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի և աջակցությամբ ՀԲԸՄ նախագահ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի։
Արտադպրոցական կրթության այս կենտրոններում տարբեր տարիքի երեխաները հնարավորություն են ստանում մասնակցելու արվեստների ու արհեստների, սպորտաձևերի և այլ մասնագիտական խմբակներին` ստանալով հիմնավոր կրթություն: Մասնավոր ուշադրություն է դարձվում սաների հոգևոր դաստիարակությանը և ազգային նկարագրի կերտմանը:
Հաջողություններ արձանագրած աշակերտները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել ստանալու Նորին Սրբության օրհնությունը։
Հանդիպումը սկսվել է Հայորդյաց տների տնօրենի պաշտոնակատար տիկին Լիաննա Առաքելյանի ողջույնի խոսքով: Վերջինս Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Հայորդյաց տների արձանագրած հաջողությունները` մասնավորապես անդրադառնալով տարբեր ոլորտներում սաների նվաճումներին: Տիկին Առաքելյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հայորդյաց տների նկատմամբ դրսևորվող հայրական խնամքի ու հոգածության համար և ընդգծել, որ կրթական այդ կենտրոնները՝ հաղթահարելով տարբեր դժվարություններ շարունակում են պատվով իրականացնել իրենց առաքելությունը հայրենական կյանքում։
Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը և շնորհավորանքներն է փոխանցել Հայորդյաց տների սաներին, մանկավարժներին ու տնօրեններին 2023 թվականի ընթացքում արձանագրված ձեռքբերումների և հաղթանակների առիթով:
Նորին Սրբությունը, անդրադառնալով Հայորդյաց տների կարևոր առաքելությանը, հաստատել է, որ Հայորդյաց տներում ոչ միայն բացահայտվում ու զորանում են հայորդիների տաղանդներն ու շնորհները, այլ նաև կերտվում է նրանց նկարագիրը՝ խարսխված ազգային և հոգևոր արժեքների վրա։
«Մեր ցանկությունն է, որ մեր զավակները մեծանան Աստծու խնամքի և սիրո ներքո, հաղորդ դառնան Տիրոջ պատվիրաններին ու պատգամներին, ապրեն այդ պատվիրանների համաձայն՝ դրանք կենսագործելով իրենց կյանքում, որպեսզի մեր ժողովրդի զավակների կյանքը լինի երջանիկ և օրհնյալ, ազգը՝ հզոր, կարող և միշտ առաջադեմ, ժամանակի ոգուն ու ընթացքներին համարժեք քայլող»,- ասել է Հայոց Հովվապետը՝ գոհունակությամբ ընդգծելով, որ Հայորդյաց տները 30 տարի շարունակ իրագործում են այդ սրբազան առաքելությունը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթքով վերհիշել է Հայորդյաց տների հիմնադրման ակունքներում կանգնած ՀԲԸՄ նախագահ լուսահոգի տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնին, ում հովանավորությամբ կյանքի կոչվեց ծրագիրը:
Հանդիպման ընթացքում Հայոց Հայրապետն իր բարձր գնահատանքն է հայտնել Հայորդյաց տների տնօրենի պաշտոնակատար տիկին Լիաննա Առաքելյանին, տնօրեն կազմին, մանկավարժներին նախանձախնդիր և ժրաջան աշխատանքի համար։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարեմաղթել է, որ Աստծո օրհնության ներքո սաները հասակ առնեն, զորանան և իրենց ներդրումը բերեն բարօր ու հզոր Հայրենիքի կերտման գործում։
Լրահոս
- Ջրասուզակներն ու հատուկ փրկարարները Հրազդան գետում քաղաքացու են փնտրում 16:11 19 Փետրվար 2025
- Հայաստանում առաջին անգամ փաստագրվել է բտիկաթև կիվիվի բնադրումը 15:59 19 Փետրվար 2025
- Կարուսելների և արտադրական վտանգավոր այլ օբյեկտների անվտանգությունը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում է 15:45 19 Փետրվար 2025
- Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է 15:28 19 Փետրվար 2025
- Գարիկ Սարգսյանի հորը զրկել են ավտոմեքենա վարելու իրավունքից. եղել է խմածության ամենաբարձր աստիճանի 15:08 19 Փետրվար 2025
- Փաշինյանի քաղաքականությունը սպառնալիք է պետականությանը. Օսկանյան 14:46 19 Փետրվար 2025
- Նիկոլ Փաշինյանն այսօր ուղերձով կդիմի ժողովրդին 14:08 19 Փետրվար 2025
- Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով կրքերը չեն հանդարտվում. ընտանիքի հոր և պաշտպանի միջև ծեծկռտուք է եղել 13:48 19 Փետրվար 2025
- Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելը հակասում է ՀՀ անվտանգությանն ու պետական մյուս շահերին. Արման Թաթոյան 13:16 19 Փետրվար 2025
- Երևանում փետրվարի 19-ի կեսօրից հետո, 20-23-ին սպասվում է ձյուն, 20-21-ին՝ առատ 12:57 19 Փետրվար 2025
- Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ վիճելի պարտքերի անվան տակ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը 12:22 19 Փետրվար 2025
- Ալագյազից մինչև Գեղադիր բնակավայր ճանապարհահատվածը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 11:57 19 Փետրվար 2025
- Նոր արցախյան կոնցեպտի առանցքն ու նպատակը պետք է լինի Արցախում հայկականության շարունակությունը. Վահե Հովհաննիսյան 11:26 19 Փետրվար 2025
- ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում հրդեհ է բռնկվել 11:14 19 Փետրվար 2025
- Թուրքիան զրկվել է ուկրաինական հակամարտությունում չեզոք երկրի, հետևաբար նաև միջնորդի կարգավիճակից. Գեղամյան 10:47 19 Փետրվար 2025
- Փաշինյանը որոշել է գարնանն ընդառաջ «ուբորկա» անել թիմում․ «Իրավունք» 10:23 19 Փետրվար 2025
- Արցախի քաղաքական էլիտան միջոցառումներ է ծրագրել․ «Հրապարակ» 10:07 19 Փետրվար 2025
- Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սնանկացել է․ «Ժողովուրդ» 09:34 19 Փետրվար 2025
- Տրանսպորտի սակագինը չվճարող քաղաքացիները կպատժվեն․ «Ժողովուրդ» 09:22 19 Փետրվար 2025
- Խաղաղության հասնելու ճանապարհին պարտվողներ չեն լինում 23:56 18 Փետրվար 2025
Փոխկապակցված նորություններ
-
16:11 19 Փետրվար 2025 Ջրասուզակներն ու հատուկ փրկարարները Հրազդան գետում քաղաքացու են փնտրում Ջրասուզակներն ու հատուկ փրկարարները Հրազդան գետում քաղաքացու են փնտրում
-
15:59 19 Փետրվար 2025 Հայաստանում առաջին անգամ փաստագրվել է բտիկաթև կիվիվի բնադրումը Հայաստանում առաջին անգամ փաստագրվել է բտիկաթև կիվիվի բնադրումը
-
15:28 19 Փետրվար 2025 Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է
Քաղաքականություն
-
10:23 19 Փետրվար 2025 Փաշինյանը որոշել է գարնանն ընդառաջ «ուբորկա» անել թիմում․ «Իրավունք» Փաշինյանը որոշել է գարնանն ընդառաջ «ուբորկա» անել թիմում․ «Իրավունք»
-
10:07 19 Փետրվար 2025 Արցախի քաղաքական էլիտան միջոցառումներ է ծրագրել․ «Հրապարակ» Արցախի քաղաքական էլիտան միջոցառումներ է ծրագրել․ «Հրապարակ»
-
09:34 19 Փետրվար 2025 Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սնանկացել է․ «Ժողովուրդ» Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր մլն դրամի մրցույթներում է հաղթել, սնանկացել է․ «Ժողովուրդ»