19:07:11 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀՀ կրթության տեսչական մարմինն ամփոփել է 2023 թվականի աշխատանքները

    21:49 3 Հունվար 2024

    ՀՀ կրթության տեսչական մարմինը Երևանի պետական համալսարանի դահլիճում ամփոփել է 2023 թվականին կատարած աշխատանքները՝ շահագրգիռ կողմերի և գործընկերների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

    «Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը Տեսչական մարմնի կառավարման խորհրդին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ, ներկայացրել է 2024 թվականին սպասվող անելիքները։

     

    Նա իր խոսքում շեշտել է, որ մինչ այժմ ստուգումների գործընթացի ժամանակ Տեսչական մարմնի ուշադրությունը կենտրոնացել է տվյալ ուսումնական հաստատության գործունեության՝ գործող օրենսդրությանը համապատասխանելուն: Ըստ Վաղարշակ Մարտիկյանի՝ այսուհետ վերահսկողությունը կդառնա առավել բովանդակային, որպեսզի Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց ստուգումներն առավել արդյունավետ և առարկայական լինեն։ Այժմ ստեղծվում է գնահատման նոր գործիքակազմ, որը պետք է անմիջական ազդեցություն ունենա կրթության որակի բարելավման վրա։

     

    Նախարար Ժաննա Անդրեասյանն իր խոսքում կարևորել է Կրթության տեսչական մարմնի կողմից նախաձեռնված բարեփոխումները: Դիմելով Տեսչական մյուս մարմինների գործընկերներին՝ նախարարը կարևորել է, որ ուսումնական հաստատություններում ստուգումներ իրականացնելիս ոչ միայն արձանագրվեն առկա խնդիրները, այլև ստուգումների վերլուծությունները քաղաքականություն մշակելու հիմք դառնան։

     

    Միջոցառման ավարտին Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը շնորհակալագիր է հանձնել Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանին՝ երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս