14:54:57 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սոցիալական կրեդիտների վերադարձի համար անհրաժեշտ տեղեկատվությունը 2024-ի համար պետք է հարկային մարմին ներկայացնել մինչև 2025-ի ապրիլի 1-ը ներառյալ

    21:23 18 Փետրվար 2025

    Համընդհանուր հայտարարագրման շրջանակում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

     

    «Ընդլայնված ուղղություններից մեկը վերաբերում է 2024-2025 թվականների ընթացքում ատամնաբուժական ծառայությունների գծով ծախսերին:

     

    Անհրաժեշտ տեղեկատվությունը 2024 թվականի հաշվետու տարվա մասով հարկային մարմին է ներկայացվում մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը ներառյալ, իսկ 2025 թվականի հաշվետու տարվա մասով՝ մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը ներառյալ:

     

    Հարկային մարմինը ներկայացված տեղեկատվության հիման վրա սոցիալական ծախսի գումարը ներառում է հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տեղեկատվությունը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում»,- նշված է հաղորդագրության մեջ:

     

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս