- «Գամփռը» ընտվել է Հայաստանում 2025 թվականի IIHF աշխարհի առաջնության պաշտոնական թալիսման
- Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, սպասվում է ձյուն
- Ադելիա Պետրոսյանը դարձել Է Ռուսաստանի Գրան Պրիի եզրափակչի հաղթող
- Արցախի կորուստը, ՀՀ-ում իրավիճակի հստակ գիտակցումը հյուծեց կռիվ տվող մտավորականին՝ Ավետիք Իշխանյանին. Սերժ Սարգսյանը ցավակցել է
- Բարձր ենք գնահատում Հայաստանում շարունակվող բարեփոխումներին Լիտվայի կողմից ցուցաբերվող անվերապահ աջակցությունը. Փաշինյան
- Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործիչ. Քոչարյան
- Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ քայլերը
- ՌԴ-ն և ԱՄՆ-ն խնդիրները լուծելու են երկխոսության միջոցով, խոսելու են խաղաղության, ոչ թե պատերшզմի մասին. Կրեմլ
- Դիլիջանի տներից մեկում հրդեհ է բռնկվել
- Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես. կյանքից հեռացել է Ավետիք Իշխանյանը
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնի հոբոյահար Հայկ Հեքեքյանը
12:23 14 Ապրիլ 2024«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցութային համերգի եզրափակիչ փուլը, որի ընթացքում հայտնի է դարձել «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթի հայաստանյան պատվիրակը։
Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։
ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ Հանրային հեռուստաընկերության կողմից իրականացվող այս նախագծի հայաստանյան փուլն ավարտվել է եզրափակիչ փուլ անցած 10 մասնակցի կատարումներով։ Հայաստանի պատվիրակն ընտրվել է հայաստանյան և միջազգային ժյուրիի, ինչպես նաև հեռուստադիտողի քվեարկությամբ։
Ըստ այդմ՝ առաջին հորիզոնականում Հայկ Հեքեքյանն է, երկրորդում՝ Էդուարդ Դայանը, իսկ երրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Լյանա Ուլիխանյանը՞
Եզրափակիչ փուլ անցած 10 մասնակիցների ելույթներն ուղեկցվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել հրաշալի երեկոյի և կատարումների համար: «Առավոտյան ներկա էի համադպրոցական գիտության փառատոնին, որտեղ մեր երեխաների գիտական մտքին և նորարար գաղափարներին ծանոթանալու հնարավորություն ունեի։ Երեկոյան արդեն պատանի երաժիշտների հրաշալի կատարումներն էի ունկնդրում՝ ևս մեկ անգամ համոզվելով, որ ունենք տաղանդավոր սերունդ: Պետության գլխավոր անելիքը տաղանդների զարգացման համար նպաստավոր պայմաններ և միջավայր ստեղծելն է: Նպատակադրել ենք ստեղծել Տաղանդների զարգացման հիմնադրամ, որը տաղանդավոր երեխաների և երիտասարդների խրախուսման համար աջակցության նոր հարթակ է լինելու: Համոզված եմ՝ դեռ բազում առիթներ ենք ունենալու մեր հրաշալի կատարողներին լսելու ամենամեծ բեմերից»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:
ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Հանրային հեռուստաընկերությանը դասական երաժշտության միջազգային մրցույթին մասնակցության համար` ընդգծելով նման նախաձեռնություններին պետական խրախուսանքի և ուշադրության կարևորությունը: Ժաննա Անդրեասյանը հաջողություն է մաղթել մրցույթի մասնակիցներին, իսկ Հայկ Հեքեքյանին՝ հաղթական վերադարձ։
«Պատանի երաժիշտների Եվրատեսիլ» մրցույթին կարող էին մասնակցել 12-21 տարեկան պատանիները, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն կամ վերջին 2 տարիներին մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում։ Առաջին և երկրորդ փուլերում պրոֆեսիոնալ ժյուրին առանձնացրել է լավագույն մասնակիցներին, որոնք կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում կատարումներով հանդես են եկել Հանրային հեռուստաընկերության եթերում: Մրցույթն անցկացվում է 1982 թվականից՝ 2 տարին մեկ անգամ։ Հայաստանը մասնակցել է 1 անգամ․ քանոնահար Նարեկ Կազազյանը գրավել է երրորդ տեղը։ «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» մրցույթը տեղի կունենա Նորվեգիայում օգոստոսի 17-ին։
Լրահոս
- «Գամփռը» ընտվել է Հայաստանում 2025 թվականի IIHF աշխարհի առաջնության պաշտոնական թալիսման 19:25 16 Փետրվար 2025
- Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, սպասվում է ձյուն 18:38 16 Փետրվար 2025
- Ադելիա Պետրոսյանը դարձել Է Ռուսաստանի Գրան Պրիի եզրափակչի հաղթող 18:12 16 Փետրվար 2025
- Արցախի կորուստը, ՀՀ-ում իրավիճակի հստակ գիտակցումը հյուծեց կռիվ տվող մտավորականին՝ Ավետիք Իշխանյանին. Սերժ Սարգսյանը ցավակցել է 17:41 16 Փետրվար 2025
- Բարձր ենք գնահատում Հայաստանում շարունակվող բարեփոխումներին Լիտվայի կողմից ցուցաբերվող անվերապահ աջակցությունը. Փաշինյան 16:53 16 Փետրվար 2025
- Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործիչ. Քոչարյան 16:10 16 Փետրվար 2025
- Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ քայլերը 15:24 16 Փետրվար 2025
- ՌԴ-ն և ԱՄՆ-ն խնդիրները լուծելու են երկխոսության միջոցով, խոսելու են խաղաղության, ոչ թե պատերшզմի մասին. Կրեմլ 14:37 16 Փետրվար 2025
- Դիլիջանի տներից մեկում հրդեհ է բռնկվել 13:34 16 Փետրվար 2025
- Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք, և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես. կյանքից հեռացել է Ավետիք Իշխանյանը 12:32 16 Փետրվար 2025
- Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, Ford Fusion-ը և Mazda-ն․ կա վիրավոր 12:30 16 Փետրվար 2025
- Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ 11:41 16 Փետրվար 2025
- Երևանում բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին և «Մակարով» տեսակի ատրճանակ 11:35 16 Փետրվար 2025
- Առավոտյան Բակո Սահակիչի հետ «զրույցով» արթնացա: Եկել էր, փաթաթվեցինք, ասեց` «Լևոն Գենրիխովիչն էլ հեսա կգա». Աբրահամյան 11:00 16 Փետրվար 2025
- Ուկրաինան պետք է որոշի, թե ով է նստելու բանակցությունների սեղանի շուրջ. Զելենսկի 23:34 15 Փետրվար 2025
- Որպես սեփականություն Հայաստանի Հանրապետության է փոխանցվել ապօրինի ձեռքբերված «RANGE ROVER» մակնիշի տրանսպորտային միջոց 23:13 15 Փետրվար 2025
- Մակրոնը եվրոպացի առաջնորդների հետ կքննարկի Թրամփի գործողությունները 22:00 15 Փետրվար 2025
- 44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները 20:57 15 Փետրվար 2025
- Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը 20:41 15 Փետրվար 2025
- Բախվել են Toyota-ն և «ՎԱԶ 2101»-ը․փրկարարները, հատուկ տեխնիկայով են վիրավորներին դուրս բերել ավտոմեքենայից 20:04 15 Փետրվար 2025
Փոխկապակցված նորություններ
-
14:48 14 Փետրվար 2025 Թանգարանները տարատեսակ միջոցառումներով միացել են Սուրբ Սարգսի տոնի տոնակատարություններին Թանգարանները տարատեսակ միջոցառումներով միացել են Սուրբ Սարգսի տոնի տոնակատարություններին
-
16:32 11 Փետրվար 2025 Երկու մաքսային միության անդամ լինել հնարավոր չէ. Եղոյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ առևտրի մասին Երկու մաքսային միության անդամ լինել հնարավոր չէ. Եղոյանը՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ առևտրի մասին
-
15:50 10 Փետրվար 2025 61-ամյա բնակիչը 35-ամյա որդու հետ կացնով սպանել են 65-ամյա համաքաղաքացու կողմից խնամվող երկու շան 61-ամյա բնակիչը 35-ամյա որդու հետ կացնով սպանել են 65-ամյա համաքաղաքացու կողմից խնամվող երկու շան
Աշխարհ
-
19:00 17 Դեկտեմբեր 2024 Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին Ստիպված ենք լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի և նրա դաշնակիցների անվտանգությունն ապահովելու համար․ Պուտին
-
13:43 10 Նոյեմբեր 2024 Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային գրոհ է իրականացրել Մոսկվայի վրա
-
22:27 20 Մայիս 2023 Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն Խաղաղապահները Ստեփանակերտ են հասցրել 243,8 տոննա մարդասիրական օգնություն