16:15:19 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Վրաստանն ու Ադրբեջանը ստորագրել են 2024-ի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը

    18:15 27 Նոյեմբեր 2023

    Նոյեմբերի 27-ին Բաքվում երկկողմ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև, գրում է minval.az-ը։

     

    Հանդիպմանը քննարկվել են երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում համատեղ վարժանքների ինտենսիվության բարձրացման շուրջ։

     

    Հանդիպման ավարտին Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է 2024 թվականի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս