13:24:16 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կայացել է Սուպերբոուլ 2025-ը․ Ֆիլադելֆիան հաղթել է գործող չեմպիոնին

    13:35 10 Փետրվար 2025

    Այս գիշեր Նյու Օրլեանի (ԱՄՆ) Caesars Superdome մարզադաշտում տեղի ունեցավ Ֆուտբոլի Ազգային Լիգայի (NFL) մրցաշրջանի եզրափակիչը՝ Սուպերբոուլը։

     

    Տիտղոսի համար հանդիպեցին գործող չեմպիոն Կանզաս Սիթի Չեյֆսին և 2017 թվականի չեմպիոն Ֆիլադելֆիա Իգլսը: Հանդիպումն ավարտվեց Ֆիլադելֆիայի հաղթանակով 40:22 հաշվով։

     

    Առաջին երեք քառորդները հաղթեցին նոր չեմպիոները, Կանզաս Սիթիի ֆուտբոլիստները տարան վերջին քառորդը։ Այսպիսով, Կանզաս Սիթի Չիֆսը չկարողացավ երրորդ տարին անընդմեջ նվաճել չեմպիոնի տիտղոսը․ նրանք հաղթել էին նախորդ երկու մրցաշարերում։ Ֆիլադելֆիան երկրորդ անգամ դարձավ Սուպերբոուլի հաղթող։

     

    Նշենք, որ հանդիպման ընդմիջման ժամանակ ավանդական շոուի ժամանակ հանդես եկավ ամերիկացի ռեփեր և հիփ-հոփ արտիստ Քենդրիկ Լամարը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս