16:28:13 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ստեփանակերտում պայթյունի հետևանքով զոհերը ժամը 22:00-ի դրությամբ 68-ն են, պարզվել է միայն 21-ի ինքնությունը․ Վիրավորները 290-ն են, 105 հոգու ճակատագիրն անհայտ է

    23:06 26 Սեպտեմբեր 2023

    Վառելիքի պահեստարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով սեպտեմբերի 26-ի 22:00-ի դրությամբ «Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի» կողմից հաստատված մահերի թիվը 68 է (21-ի ինքնությունը պարզ է, մյուսներինը՝ ոչ), հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

    «Վիրավորում ստացած քաղաքացիների թիվը 290 է, որոնցից 168-ը այսօր տեղափոխվել են ՀՀ բժշկական հաստատություններ՝ 96-ը՝ ՀՀ և ռուս խաղաղապահների ուղղաթիռներով, 72-ը՝ ՀՀ շտապ օգնության մեքենաներով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ։

    Տեղեկատվական կենտրոններ ստացված զանգերի ամփոփ տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով ճակատագիրն անհայտ քաղաքացիների թիվը 105 է։

    Տվյալների հավաքագրումը շարունակվում է»- հայտնել է Արցախի ՄԻՊ-ը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս