07:53:22 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են ՎԱԶ-2121-ն ու ՎԱԶ-2106-ը. վերջինը կողաշրջվել է. shamshyan.com

    20:28 28 Նոյեմբեր 2023

    Այսօր՝ նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:50-ի սահմաններում Արմավիր քաղաքից դեպի Խանջյան գյուղ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են ՎԱԶ-2121 և ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենաները:

     

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Բախման հետևանքով էլ 06-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

     

     Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի, դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյան գլխավորությամբ։

     

    Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Եգոր Ալեքսանյանն ու Գևորգ Պողոսյանը։

     

    Առավել մանրամաս՝ սկզբնաղբյուր կայքում։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս