04:36:25 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանում կանցկացվի «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը

    18:04 7 Հունիս 2024

    ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ հունիսի 7-14-ը Երևանում կանցկացվի «Մէկ կադր» կարճ ֆիլմերի 22-րդ միջազգային փառատոնը։

    Փառատոնի պաշտոնական բացումն ու փակումը տեղի կունենա Հայաստանի կինոգործիչների միության Կինոյի տանը, իսկ ծրագրի ցուցադրությունները՝ «Արվեստի բաց հարթակ» կազմակերպության կամերային կինոսրահում, որը նաև փառատոնի կազմակերպիչն է:

    Ընդհանուր առմամբ՝ 2024 թ. մասնակցության հայտ է ներկայացրել 510 ֆիլմ: Մրցութային 3 անվանակարգերում կցուցադրվի 17 երկրի (Հայաստան, ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Եգիպտոս, Իռլանդիա, Իրան, Լեհաստան, Կանադա, Հունգարիա, Միացյալ Թագավորություն, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիա) 150 ֆիլմ: Յուրաքանչյուր անվանակարգում կցուցադրվի՝

    «Մէկ կադր՝ մէկ րոպե» – 112 ֆիլմ, որից 100-ը՝ Հայաստանից,
    «Կարճ ֆիլմեր» – 27 ֆիլմ, որից 6-ը՝ Հայաստանից,
    «Կինո առանց սահմանի» – 11 ֆիլմ, որից 3-ը՝ Հայաստանից:
    «Զրո բյուջե» ֆիլմարտադրության հարթակ-մրցույթում կներկայացվի 3 հայկական նախագիծ:

    Փառատոնի հատուկ ծրագրերում արտամրցութային կարգով կցուցադրվեն գործընկեր կազմակերպությունների, անկախ կինոարտադրողների ֆիլմեր, տեղի կունենան քննարկումներ, վարպետության դասեր, հրավիրյալ արվեստագետների և հայկական կինոդաշտի ղեկավարների հետ հանդիպումներ, փորձի փոխանակում և հնարավորությունների ներկայացում։

    Փառատոնի ծրագիրն ու բոլոր մանրամասները հրապարակված են openplatform.am կայքում։

    Փառատոնի ծրագիրը հասանելի է հայերեն (https://online.fliphtml5.com/yhkrk/cmxa) և անգլերեն (https://online.fliphtml5.com/yhkrk/srxj), իսկ կատալոգը՝ https://online.fliphtml5.com/yhkrk/dxny կայքում:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս